ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ. Սյունիքի և Տավուշի/Գեղարքունիքի մարզերում ամառային ճամբարների կազմակերպման ծառայություններ մատուցողների համար

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

RfQ # DP001_act2

Սյունիքի և Տավուշի/Գեղարքունիքի մարզերի ամառային ճամբարներում  լիարժեք կացություն ապահովող ծառայությունների համար (ներառյալ սննդի և անվտանգության ծառայությունները)

«Զարգացման Սկզբունքներ» ՀԿ,

Ծրագիր ER-ARM24.02.

«Համապարփակ օգնություն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) փախստականներին եւ սահմանամերձ գյուղական շրջանների հյուրընկալ

խոցելի  համայնքներին՝ պաշտպանության ծառայությունների, կացարանի եւ ձմեռակացի աջակցության միջոցով» ծրագրի

«ՄԵՆՔ և ՄՈՒՆՔ» ենթածրագիր

Hoffnungszeichen | Sign of Hope-ը (SoH) մարդասիրական, զարգացմանն աջակից կազմակերպություն է, որը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը, տրամադրում է մարդասիրական օգնություն և խթանում է համագործակցության զարգացումն աշխարհի մի շարք երկրներում: Գերմանական Կոնստանս քաղաքում հիմնված SoH-ի գործունեությունը նվիրված է օգնելու դժվարին իրավիճակներում գտնվող և շահագործման ենթարկվող մարդկանց ամբողջ աշխարհում: Հայաստանում SoH-ի կողմից  իրականացվում է նախագիծ, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսական աջակցությամբ` սատարելու Արցախի (Լեռնային Ղարաբաղ) փախստականներին, ինչպես նաև`  սահմանամերձ գյուղական շրջանների փախստականներին հյուրընկալող խոցելի համայնքներին՝ պաշտպանական ծառայությունների, կացարանների և ձմեռակացի աջակցության միջոցառումների միջոցով: «Զարգացման սկզբունքներ» ՀԿը հանդիսանում է SoH-ի գործընկեր ֊կազմակերպություն Հայաստանում և պատասխանատու է Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի համար նախատեսված ծրագրով պաշտպանական ծառայությունների իրականացման համար։

Այս ծրագրի շրջանակներում «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն կարիք ունի 7-օրյա երկու ամառային ճամբարներ կազմակերպող ծառայությունների։ Ծրագիրն ուղղված է Արցախից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հոգեբանական աջակցություն և պաշտպանության ծառայություններ մատուցելուն,  նոր համայնքներում նրանց ինտեգրվելու գործընթացում օգնելուն, ինչպես նաև` Արցախի և մարզերի պատանիներին ամառային ճամբարիշուրջ մեկտեղելուն եւ համախմբելուն։

Այս փուլում մենք կազմակերպում ենք գնումների գործընթաց և հրավիրում ենք ներկայացնելու ձերկողմից լավագույն առաջարկ՝ նշելով գինը, վճարման պայմանները և այլ անհրաժեշտ տեղեկություններ հետևյալ ծառայությունների մատուցման համար։

  1. Ծառայությունների նկարագրություն

12-18 տարեկան 120 երիտասարդների համար երկու խմբով 7-օրյա ամառային ճամբարների կազմակերպման համար նախատեսված ծառայություններ։ Ընդհանուր մասնակիցների քանակը` 120, պետք է  բաժանված լինի երկու խմբի՝ յուրաքանչյուր խմբում 60 հոգի` տեղական համայնքներից և Արցախից տեղահանված անձանցից:

Ճամբարները հաջորդաբար կանցկացվեն Սյունիքի և Տավուշի կամ Գեղարքունիքի մարզերում 2025 թվականի հուլիս/օգոստոս ամիսներին: Ճամբարների համար նախատեսված վայրերը պետք է ապահովված լինեն կացարանով,  սննդով, հանգստի եւ ժամանցի կազմակերպման համար նախատեսված տարածքներով և անվտանգության միջոցներով` մասնակիցների համար ապահովելով անվտանգ և հետաքրքիր միջավայր:

Նախատեսված ժամկետում  ընտրված մատակարարի հետ կկնքվի ծառայությունների մատուցման  պայմանագիր`միանվագ ֆինանսավորմամբ։

Խնդրում ենք ներկայացնել ձեր գնային առաջարկը՝ առանձնացնելով տեխնիկական առաջարկը ֆինանսական առաջարկից՝ համաձայն հետևյալ պահանջների.

Տեխնիկական առաջարկ

Տեխնիկական առաջարկը պետք է ներառի նկարագրված պահանջները բավարարելու ձեր հնարավորությունները և  անհրաժեշտ տեղեկատվությունը.։

Վայրի նկարագրություն՝

  • 80 անձ (60 մասնակից,մինչև 20 աշխատակից) տեղավորելու հնարավորություն /կարող է լինել ընդհանուր սենյակներում/։
  • Բացօթյա և փակ տարածքներ, որոնք հարմար են սեմինարների, սպորտի և ազատ ժամանցի կազմակերպմանհամար:
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ պայմանների առկայություն։

Սննդի ապահովում՝

  • Օրական երեքանգամյա սնունդ և երկուկարճ ընդմիջում,
  • Ճաշացանկիօրինակներ։

Անվտանգության միջոցառումներ՝

  • Երիտասարդ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար փակ տարածքներիկամ ցանկապատերի առկայություն։
  • Առաջին օգնության փաթեթի առկայություն և բժշկական հաստատությունների կամ տեղում բժշկական անձնակազմի հասանելիություն։
  • Անվտանգության արձանագրություններ արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհ, երկրաշարժ և այլն)։

Ֆինանսական առաջարկ՝

Ֆինանսական առաջարկը պետք է ներառի բոլոր տրամադրվող ծառայությունների գումարները.

  • Կեցության ծախսերը`մեկ անձի մեկ օրվա համար, ինչպես նաև`ընդհանուր գումարը,
  • Սննդի ծախսերը՝ օրական կտրվածքով,սննդի և նախուտեստների համար։
  1. Գնառաջարկի պահանջներ

Համապատասխանության չափանիշներ՝

  • Ապահովել գնառաջարկի հայտում ձեր կողմից նշված բոլոր ծառայությունների պատշաճ մատուցումը,
  • Հասանելիության և ժամանակացույցի պահպանման հաստատում
  • Հանդիսանալ իրավաբանորեն գրանցված կազմակերպություն,
  • Նմանատիպ ձևաչափերով միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ռեսուրսների և որակավորված անձնակազմի առկայություն։ Վերոնշյալ միջոցառումները անցկացնելու և 1-ին կետում նշված ծառայությունների մատուցման հնարավորությունը
  • Անվտանգության և երեխաների պաշտպանության քաղաքականություն։

Գնառաջարկը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝

  • Յուրաքանչյուր ծառայության համար ծախսերի մանրամասն բաշխում (ներառյալ ԱԱՀ, դրամ)՝ ըստ վճարման պայմանների (կանխավճար, վերջնական վճարում և այլն)։ Առնվազն 2 հղում (ոչ ավելի վաղ, քան 2 տարի)՝ նախկինում նման գործունեությունիրականացնելու փորձի հավաստման  համար։
  • Հուլիս/օգոստոս ամիսներին հասանելիության հաստատում։
  • Իրավաբանական անձի գրանցման փաստաթղթերը։
  • Տվյալ ծառայությունները մատուցելու համար անհրաժեշտտարածքների տարբեր հատվածներիլուսանկարներ (հանրակացարան, ընդհանուր սենյակներ, խոհանոց, սանհանգույց, արտաքին տարածք)

2.   Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ՝

Գնառաջարկները պետք է ուղարկել developmentprinciples@yahoo.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ <<Նամակի թեմա>> դաշտում նշելով “Price Offer for Accommodation Services for Summer Camps”, ոչ ուշ, քան 2025 թ․ հունվարի 10-ը, ժամը 18:00։ Վերջնաժամկետից հետո ուղարկված, ինչպես նաև` ոչ լիարժեք տվյալներով լրացված հայտերը չեն դիտարկվի։ Ոչ լիարժեք տվյալներով հայտերի դեպքում <<Զարգացման Սկզբունքներ>> ՀԿ-ն կարող է պահանջել հայտատուներին լրացնել բացակայող տվյալները ՀԿ-ի կողմից սահմանված ժամկետում։ ՀԿ-ն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում երկարաձգել մրցույթի վերջնաժամկետը։

  1. Ընտրության չափորոշիչներ՝

Առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա`

  • Ֆինանսական առաջարկ՝ 50%
  • Փորձը՝ 50%։ Հարկավոր է տրամադրել հղումներ կամ լուսանկարներ նախկինում ունեցած փորձառությունից` ներառյալ տվյալ վայրի ֆիզիկական վիճակը և մաքրությունը փաստող լուսանկարներ կամ այլ հղումներ։

Հարցեր և պարզաբանումներ

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել  developmentprinciples@yahoo.com էլ․հասցեին։

Սպասում ենք ձեր գնառաջարկներին։

Գնումների բաժին

«Զարգացման սկզբունքներ» ՀԿ

Ձեզ կարող է հետաքրքրել