ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

«CERTOUR II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում» Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության ծրագիր

Մայիսի 14, 2021  Երևան 

Զարգացման Սկզբունքներ ՀԿ իրականացնում է <<CERTOUR II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում>> ծրագիրն, որի շրջանակներում մայիսի 14-ին կազմակերպվել է վիրտուալ ճանաչողական այց-հանդիպում ծրագրի գործընկեր  կազմակերպությունների և հայաստանյան ծրագրի մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջև:

Հանդիպման մեկնարկային հատվածում ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ նախագահ Տիկին Անահիտ Ղազանչյանն իր ողջույնի խոսքով դիմել է մասնակիցներին՝ ընդգծելով CERTOUR II ծրագրի կարևորագույն ձեռքբերումները՝  

  • Հայաստանում վերապատրաստվել է 34 մենթոր, որոնք աշխատելու են զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ ների հետ
  • Ծրագրի մասնակից 21 ՓՄՁ-ների 42 աշխատակից վեց համապարփակ մոդուլների ուսուցում են ստացել`օգտագործելով CERTOUR II ուսուցման էլեկտրոնային հարթակը http://certour.teeam.gr/
  • 21 ՓՄՁ ձեռք են բերել կառավարման երեք անհատականացված գործիք, այն է`  մշակվել են 21 բիզնես պլան, 21 հաճախորդների գոհունակության չափման գործիք, 21  հավասարակշռված ցուցանիշների համակարգ:

CERTOUR II ծրագրի շնորհիվ հայաստանյան զբոսաշրջության ոլորտի 21 ՓՄՁ-ն հնարավորություն է ընձեռնվել բարելավել կառավարման համակարգներ, ձեռք բերել նոր հմտություններն ու գիտելիքներ, մենթորների օգնությամբ մշակել ռազմավարական քարտեզ, մշակել մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսել և իրականացնել կազմակերպության գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումները։ Մշակվել է նաև հաճախորդների գոհունակության անհատական հարցաթերթ, որը հնարավորություն է տալիս գնահատել այցելուների կարծիքը հյուրանոցի և նրա կողմից մատուցվող ծառայությունների մասին։

Covid19 համավարակն ահռելի վնաս է հասցրել զբոսաշրջության ոլորտին; Շնորհիվ  CERTOUR II ծրագրի հայաստանյան որոշ ՓՄՁ-ներ մշակել և օգտագործել եմ նաև ճգնաժամային կառավարման հատուկ մշակված գործելաոճ: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը կազմակերպել է համավարակի ճգնաժամի հետևանքների հետազոտություն, որը նաև ներկայացվել է ծրագրի իր գործընկերներին  առցանց հանդիպման ժամանակ:

Առցանց ճանաչողական այցը մի որոշ ժամանակով տեղափոխել է մասնակիցներին Հայաստան՝  վիրտուալ կերպով ծանոթացնելով CERTOUR II ծրագրի ՓՄՁ-ի աշխատանքին և գործունեությանը, այդ թվում  Արմավիրի մարզում գտնվող Մաչանենց հյուրատան, Սյունիքի մարզում գտնվող Եղևնուտ հյուրատան, Գեղարքունիքի մարզում գտնվող Ծաղկունք հյուրատան, Լոռու մարզում գտնվող Իրիս հյուրատան և այլոց հետ: Ռումինիայի ներկայացուցիչ տիկին Սիմոնա Ստանը  ներկայացրել է Ռումինիայի Կոնստանցա քաղաքի հյուրանոցների օրինակները, խոսել ծրագրի մարտահրավերների, ձեռքբերումների և հաջողությունների մասին:

CERTOUR II ծրագրի համակարգող Գեորգի Ստամպուլիսն իր ելույթում խոսել է ծրագրի ազդեցության մասին ոչ թե տեղական այլ տարածաշրջանային մակարդակով, ինչպես նաև ընգծել է զբոսաշրջության ոլորտի մասնավոր և պետական կառույցների միջև համագործակցության կարևորության մասին, իսկ  դժվարությունները, որոնք հանդիպել ենք համավարակի պայմաններում՝ դա ահազանգ է, որ պետք է պատրաստ լինենք ծրագրային բոլոր խնդիրների լուծմանը՝ օգտագործելով նոր գործիքներ:   

 Ուրախ ենք նաև շնորհավորել CERTOUR II ծրագրի բոլոր գործընկերներին և մասնակիցներին, քանի որ CERTOUR II ծրագիրն ընդգրկվել է Եվրամիության անդրսահմանային համագործակցության լավագույն ծրագրերի շարքում` զբաղեցնելով առաջին տեղը: