
Արցախի այգիներից մինչև Գորիսի շուկաներ․ «Էկոշա»-ի պատմությունը
Աննա Շալունցը ծնունդով Գորիսից է, 2011 թվին ամուսնացել և տեղափոխվել է Արցախ: Մարտունաշեն գյուղում ընտանիքն ուներ արքայանարնջի, թզի, նռան մեծ այգիներ, որոնք ամեն տարի առատ բերք էին տալիս: Մրգերի սորտավորմամբ և վաճառքով զբաղվելուն զուգահեռ Աննան սկսեց մրգային չիփսեր պատրաստել, որոնք, ի զարմանս իրեն, այնքան մեծ պահանջարկ ունեցան, որ վերածվեցին բիզնեսի: