ՍԵՐՏՈՒՐ 2
Գլխավոր » Ծրագրեր » Ընթացիկ ծրագրեր » ՍԵՐՏՈՒՐ II
Արդի ժամանակներում զբոսաշրջության միջազգայնացումը դարձել է գրեթե անհրաժեշտություն: Զբոսաշրջության համաշխարհային շուկայում ՓՄՁ-ների մրցունակությունը, որպես զբոսաշրջության ոլորտի կայունության վրա ազդող հիմնական գործոն, պետք է կառուցել միջազգային մակարդակով: Սա է պատճառը, որ զբոսաշրջության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը դարձել է և՛ կարևոր, և՛խիստ անհրաժեշտ: Այս ծրագրի միջսահմանային համագործակցությունը հիմնված է՝ միացյալ ուժերի, ընդհանուր նպատակի իրականացման, աշխատանքային թիմի և ֆինանսավորման վրա: CERTOUR «ՓՄՁ-ների կառավարման բարելավման» ծրագրի հիմնական գաղափարն ուղղված է ՓՄՁ-ների աշխատակիցների նոր գործիքների, հմտությունների, մրցունակ և ժամանակակից կառավարման, նոր մեթոդների մշակմանը և պրակտիկ կիրառմանը: Կառավարման գործիքների փորձնական կիրառումը (Pilot) ներառում է հետևյալ գործողությունները:
![ՍԵՐՏՈՒՐ 2 ՓՄՁ-ՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation.jpg)
ՓՄՁ-ներին համապատասխան կառավարման գործիքների մշակում Միջազգային փորձագետների/ուսուցանողների խմբի ստեղծում և վերապատրաստում Կառավարման գործիքների հարմարեցումը յուրաքանչյուր ՓՄՁ-ը Փորձնական կիրառություն (էլ.ուսուցանում, մենթորինգ/վերահսկողություն) Փորձի փոխանակում (ճանաչողական այցեր) Ծրագրի գործընկեր երկրներն են՝ Հայաստան, Ուկրաինա, Թուրքիա, Հունաստան և Ռումինիա: Ծրագրի թիրախային խմբերն են՝
Բիզնեսի զարգացմանը նպաստող կազմակերպություններ
Զբոսաշրջության ոլորտի
ՓՄՁ-ներ
Փորձագետներ
Հանրություն
![ՍԵՐՏՈՒՐ 2 ՓՄՁ-ՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-2.jpg)
Նման խոշոր միջազգային համագործակցությունն արժեքավոր ներդրում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու բարելավմանը: Ակնկալվում է, որ այս ծրագիրը շարունակական ազդեցություն է ունենալու ոլորտի և թիրախային խմբերի վրա: Թիրախային խումբ հանդիսացող ՓՄՁ-ներն այս ծրագրի շնորհիվ զարգացնելու են իրենց կառավարման հմտությունները և հետագայում հանդես են գալու, որպես ոլորտի հաջողված օրինակներ: CERTOUR ծրագրի համագործակցական ցանցն ամրապնդվելու է և ծրագրի արդյունքները ներառյալ ծրագրի փորձագետների ցանկը, կառավարման գործիքները, ուսումնական փաթեթը, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման պլատֆորմը հասանելի է լինելու բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին:
![ՍԵՐՏՈՒՐ 2 ՓՄՁ-ՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-2-300x214.jpg)
![ՍԵՐՏՈՒՐ 2 ՓՄՁ-ՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-300x214.jpg)
![CERTOUR II](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-3-1-300x214.jpg)
![CERTOUR II](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-4-300x214.jpg)
![CERTOUR II](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-5-300x214.jpg)
![CERTOUR II](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-6-300x214.jpg)
![CERTOUR II](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-7-300x214.jpg)
![CERTOUR II](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-8-300x214.jpg)
![CERTOUR II](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/regional_cooperation-9-300x214.jpg)
![exceltour](https://developmentprinciples.org/wp-content/uploads/2021/04/exceltour-1-300x214.jpg)