Մենք եվ Մունք
Գլխավոր » Ծրագրեր » Ընթացիկ ծրագրեր » Մենք և Մունք

«Մենք և Մունք» հումանիտար ծրագիր

1. Կրթական երկօրյա աշխատարաններ
«Մենք և մունք» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել թվով 8 կրթական երկօրյա արվեստի աշխատարաններ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Այս նախաձեռնության նպատակն է միավորել մարզերի պատանիներին այնտեղ բնակություն հաստատած արցախահայ պատանիների հետ։ Աշխատարաններին կմասնակցեն 12-18 տարեկան պատանիներ Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից և Տավուշից։
Նրանք միասին կուսումնասրեն հագուստի դիզայնի և կոլաժային արվեստի բազային գիտելիքները, կծանոթանան լուսանկարչության և բեմական արվեստի նրբություններին: Բանավոր պատմությունների աշխատարանում պատանիները կսովորեն հավաքագրել ազգի կուտակած իմաստությունը, իսկ Բաղադրատոմսերի հավաքագրման աշխատարանը նրանց ուշադրությունը կկենտրոնացնի իրենց տարածքին բնորոշ ավանդական ուտեստների առանձնահատկությունների վրա: Կրթական երկօրյա արվեստի աշխատարաններում ներառված է նաև Երաժշտական աշխատարան, որտեղ պատանիները կլսեն ու կսովորեն տարանջատել հայկական երգն ու մեղեդին:
Երկու օր և օրական 1 ժամ տևողությամբ դասընթացները վարելու են տվյալ ոլորտի արհեստավարժ մասնագետները։ Այդ ընթացքում ստեղծված համատեղ աշխատանքները կցուցադրվեն ծրագրի վեբ-կայքում և 2025 թվականին նախատեսվող ամառային ճամբարի ընթացքում։ Ակնկալվում է, որ աշխատարաններին կմասնակցի ավելի քան 200 պատանի։
















2. Ամառային ճամբար
Մեկշաբաթյա ամառային ճամբարը մեկ վայրում միավորելու է մոտ 180 պատանիների Արցախից, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից:
Ճամբարի ընթացքում կանցկացնեն հաղորդակցության, հոգեկրթության դասընթացներ, որոնք կհամեմվեն հոգեբանական խաղերով։ Ճամբարն ունենալու է կրթական բնույթ՝ միավորելով կրթական բաղադրիչը՝ ինտերակտիվ ժամանցային խաղերի հետ։
3. Համայնքային միջոցառումներ՝ արհեստների աշխատարաններ
Համայնքային միջոցառումները մեծապես միտված են արցախցիների սոցիալական ինտեգրացիային: Այս նախաձեռնությանը կմասնակցեն 12-90 տարեկան կանայք Արցախից՝ իրենց երեխաների հետ։Ավագ և պատանի սերունդները կմիավորվեն արհեստների աշխատարանի շուրջ՝ միասին ստեղծագործելու, կարուձևով ու հելունագործությամբ զբաղվելու և պարզապես առօրյա կենցաղային հոգսերից մի փոքր շեղվելու: Աշխատարանները կուղկեցվեն երաժշտությամբ, ինչպես նաև դրանց ավարտին մասնակիցներին կշորհվեն կարի մեքենաներ, որոնք կարող են ոմանց համար ծառայել որպես եկամտի լրացուցիչ աղբյուր։
Թվով վեց համայնքային միջոցառումներին նախատեսվում է առնվազն 60 մասնակից։










4. «7 ճանապարհ» հոգեկրթական նախագիծ
«7 ճանապարհ» նախագիծը «Մենք և մունք» հումանիտար ծրագրի հոգեկրթական բաղկացուցիչ մասն է։ Այն ներառում է համանուն տասն էպիզոդներից բաղկացած YouTube-յան փոդքասթ և անվճար ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկ:
Նախագծի նպատակն է օգնել Արցախից տեղահանված բնակչությանը և, ընդհանրապես, հայությանը հաղթահարել կյանքի բարդ փուլերը, ճգնաժամը, ճանաչել նոր իրականությունը և փնտրել նոր ճանապարհներ՝ շարունակելով ապրել և արարել։
Ավելին ծրագրի մասին կարդացեք այստեղ։
5. Աջակցություն Արցախյան բիզնեսներին
«Մենք և մունք» ծրագրի վերջին բաղադրիչը միտված է աջակցելու Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում գործող արցախցի սկսնակ ձեռներեցներին։ Նրանց համար չափազանց կարևոր այս աջակցությունը կօգնի նախևառաջ գրագետ ներկայացնել և վաճառել իրենց ստեղծած պրոդուկտները կամ ծառայությունները։ Աջակցությունը ներառելու է կարճ դասընթաց ձեռներեցութան հիմունքների և վաճառքների կազմակերպման մասին, անհատական բիզնես խորհրդատվություն, ինչպես նաև տարեվերջյան Ամանորյա տոնավաճառներին մասնակցություն։
Սկսնակ բիզնեսներին սատարող այս ծրագիրը ներգրավելու է մոտ 37 շահառու։

















