Մոդուլ #2: Հաղորդակցության Գրագիտություն
«Հաղորդակցության գրագիտությունը» մեկնարկեց HoT Վիրտուալ քոլեջի հենց սկզբից, երբ ուսանողները միացան HoT Վիրտուալ քոլեջին ու այս մոդուլին՝ 2022թ. սեպտեմբերին։ Մոդուլը շատ կիրառական և գործնական բնույթ էր կրում, ներառելով արդյունավետ բանավոր և ոչ բանավոր հաղորդակցման տեխնիկայի ուսուցումը, բազմաթիվ պրակտիկ հանձնարարություններ, պրեզենտացիաների դիզայնի և մշակման գործիքակազմի ուսումնասիրություն, անհատական բրենդինգ, ինչպես նաև բիզնես միջավայրում գրավիչ ներկայացման հմտությունների տրամադրում: Ծրագիրը մշակել և դասավանդում էր Սերգեյ Թանթուշյանը, ով հանդիսանում է նաև HoT Վիրտուալ քոլեջի «Ձեռնարկատիրական գրագիտություն» մոդուլի դասախոսը։ Հինգ շաբաթների ընթացքում տարբեր առաջադրանքների ու ինտերակտիվ հանդիպումների արդյունքում ուսանողները կատարեցին ինչպես անհատական, այնպես էլ թիմային հանձնարարությւններ, նկարահանելով կարճ թվային տեսանյութեր, հարցազրույցներ անցկացնելով իրենց թիմակիցների հետ և այլն։Ուսումնական ընթացքը ներառում էր տեսա- և աուդիոնյութեր, պրակտիկ վարժություններ, հաղորդակցման խաղեր, առաջադրանքներ և եզրափակիչ պատմության կազմում, որը սովորացրեց ոչ միայն հաղորդակցության հմտություններ, այլև ներառեց «Թվային գրագիտությունից» ստացված հմտությունների ու գիտելիքի կիրառում։
Ծրագրի մասին մոտավոր պատկերացում ունենալու համար կարող եք նայել մեր YouTube-յան ալիքի համապատասխան տեսանյութերի շարքը
Ահա HoT Վիրտուալ քոլեջի Թվային գրագիտություն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ իրենց կողմից ստացված գնահատականների: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։