Մեկնարկել է EXCELTOUR ծրագիրը

Բիզնեսի Գերազանցություն Զբոսաշրջության մեջ
Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջությունը զարգանում է շատ արագ և այն
եկամտի և զբաղվածության կարևորագույն աղբյուրներից է համարվում: Հաշվի առնելով մեր օրերի
միջազգային խոշոր մրցակցությունը՝ բնակավայրի գեղեցկությունը, հուշարձանների կամ տեսարժան
վայրերի առկայությունը միայն
բավարար չէ, որպեսզի տվյալ վայրը բնութագրվի որպես գրավիչ, բազմազան և մրցունակ: Զբոսաշրջության
մեջ իրենց գերիշխող դերն ունեն այս ոլորտում գործող
ձեռնարկությունները, որոնց գլխավոր նպատակն է հաճախորդներին առաջարկել
բարձրակարգ ծառայություններ և նպաստել զբոսաշրջության ոլորտի կայուն
զարգացմանը:
Ձեռնարկություններին զբոսաշրջության շուկայի աճի հետ շատ ավելի դժվար է
համադրել բարձրակարգ ծառայություններ գումարած մրցակցային գներ բանաձևը:
Հակառակ դեպքում պոտենցիալ հաճախորդներն ուղևորվում են դեպի խոշոր
հանգստավայրեր կամ ընտրում են որևէ այլ հանգստավայրի տարբերակ: Այս
հանգամանքի առկայությունը՝ շատ անգամ զուգորդվելով ֆինանսական ճգնաժամի
հետ, կարող է իրական սպառնալիք դառնալ զբոսաշրջային միկրոընկերությունների
կենսունակության համար:
«EXCELTOUR» ծրագրի շրջանակներ ...

Read More →