Եվրոպական Գյուղական Պառլամենտ

Իսպանիա, Քանդաս 2019

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-նն Եվրոպական Գյուղական պառլամենտի ազգային գործընկերն է: Այս տարի ևս մեր կազմակերպությունը մասնակցել է Եվրոպական Գյուղական պառլանենտի հերթական քառօրյա նիստին, որը տեղի է ունեցել Իսպանիայի Քանդաս փոքր քաղաքում նոյեմբերի 6-9-ը ընկած ժամանակահատվածում: Այս անգամ մեզ միացել են մեր հայաստանյան գործընկերներ կազմակերպությունները՝ ՛ԷԿԼՕՖ հիմնադրամը՛՛- ը և ՛՛Կանայք Հանուն Զարգացման՛՛հասարակական կազմակերպությունը:

Եվրոպական Գյուղական Պառլամենտին մասնակցել է 335 պատվիրակ Եվրոպայի 38 երկրից՝ գյուղաբնակներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ հետազոտողներ, ազգային կառավարությունների և Եվրոպական միության հաստատությունների ներկայացուցիչներ: Այս տարի նաև կազմակերպվել է երկրորդ Եվրոպական Գյուղական երիտասարդական պառլամենտը, որտեղ 14 երկրների 70 երիտասարդ պատվիրակ հավաքվել են կիսելու իրենց փորձառությունները ու տեսլականը գյուղական կյանքի բարելավման վերաբերյալ: Գյուղական երիտասարդական եվրոպական 2-րդ պառլամենտը հանդես եկավ հատուկ հռչակագրով, որտեղ զետեղված են գործողությունների 10 կոչ, որոնք ուղղված են երիտասարդ եվրոպացիների առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերներին և խնդիրներին: Այս հանդիպումներն ինտերակտիվ բնույթ են կր ...

Read More →