Ի՞նչ է HoT Ակադեմիան

HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված երիտասարդ չափահասների հզորացմանը՝ մեծացնելու հյուրընկալության ու հարակից ոլորտներում նրանց զբաղվածությունն ու ձեռնարկատիրական պատրաստվածությունը: 

Տեսլական

Բոլորս ճամփորդելիս փնտրում ենք նոր, աուտենտիկ ու հիշարժան փորձառություններ: Այս տեսակի հյուրընկալ միջավայրը պայմանավորված է տեղական ստեղծագործ ձեռնարկատիրական ցանցով և մոտիվացված ու նվիրված աշխատուժով:

 

Առաքելություն

Երիտասարդ չափահասների շրջանում հյուրընկալության ոլորտում ձեռնարկատիրության և զբաղվածության խթանում ու համատեղ ջանքերով ստեղծում:

Արժեքներ

Մենք «ապագայի հյուրընկալությունը» պատկերացնում ենք հզորացած տեղացի երիտասարդներով, որոնք այն ձևավորում են համատեղ ջանքերով մասնավոր հատվածի հետ միասին:

HoT Ակադեմիան ճամփորդություն է՝
4 գործողությամբ

Գործ. 1. Կրթվի՛ր ապագայիդ համար

HoT Ակադեմիան 200 երիտասարդների տրամադրելու է գործնական, պահանջված և օրգինալ ոչ ֆորմալ կարճաժամկետ կրթություն: Այն կազմված է 7 մոդուլներից: 2023թ. HoT շրջանավարտները կհրավիրվեն մասնակցելու մնացյալ 3 ծրագրերին:

Մեկնարկելու է 2022թ. սեպտեմբերին:

Գործ. 2. Իրականացրու՛ HoT կարիերադ

HoT Ակադեմիան աջակցելու է մրցունակ ու նախաձեռնող երիտասարդներին գերազանց դրսևորվել ընտրված կարիերայում՝ խորը ուսուցման և հասակակիցների հետ գործնական հանդիպումների կազմակերպման միջոցով:

Մեկնարկում է 2023թ.-ից:

Գործ. 3. Իրականացրո՛ւ HoT գաղափարդ

HoT Ակադեմիան աջակցում է ձեռնարկատիրությանը պատրաստ երիտասարդների մրցունակ գաղափարներին մենթորության, սկզբնական ֆինանսավորման և HoT գործընկերային ցանցի հաստատման միջոցով:

«Սկսի՛ր HoT գաղափարդ» մեկնարկում է 2023թ., իսկ «Աճեցրու՛ HoT ստարտափդ»՝ 2024թ.:

Գործ. 4. Սովորի՛ր HoT Հյուրընկալներից

HoT Ակադեմիան  կարիերային ու ձեռնարկատիրական համագործակցություններ է մշակում և գործարկում մասնավոր հատվածի և երիտասարդների միջև՝ կարճաժամկետ ինթերնշիփի և կարիերային «արագ ժամադրության» միջոցառումների միջոցով:

Մեկնարկում է 2023թ.:

Աջակիցներ

HoT Ակադեմիան ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Sign of Hope (SoH) իրավապաշտպան, բարեգործական կազմակերպության կողմից:

Sponsors Logos

HoT Ակադեմիան իրականացվում է Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի կողմից: 

DP Logo