Գյուղական զբոսաշրջության զարգացման նախաձեռնություն ծրագիր.

2013-2014թթ. Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը Գյուղական ԱՄՆ ՄԶԳ/Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացրել է Գյուղական զբոսաշրջության զարգացման նախաձեռնություն ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ բացահայտելով նոր զբոսաշրջային վայրեր Հայաստանի 7 մարզերում՝ Արմավիրում, Շիրակում, Արագածոտնում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Արարատում:

Գյուղական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունը ուղղված է ինստիտուցիոնալ և համայնքային կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային օպերատորներին հնարավորություն է տրվել մշակել պատմամշակութային ժառանգության և բնական ռեսուրսների բացահայտման նոր ուղղություններ գյուղաբնակ վայրերում, որպեսզի այդ վայրերը ներառվեն զբոսաշրջային նոր փաթեթներում:

Հայաստանի զբոսաշրջային առաջարկները բազմազան են, սակայն տեղական որոշ տուր-օպերատորներ վաճառում են միայն «ավանդական» փաթեթներ՝ սահմանափակվելով մի քանի տեսարժան վայրով: Տեղացի տուր-օպերատորներին հետաքրքրում է զբոսաշրջային երթուղիների կառավարման և զարգացման հիմնախնդիրները: Չէ՞ որ այս բոլոր գործառույթները կնպաստեն ներգնա զբոսաշրջության զարգացմանը, վաճառքների ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղե ...

Read More →