ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՒ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ.

՛՛Հանրային քաղաքականությունների մոնիթորինգ և բարելավում՛՛ ենթադրամաշնորհային ծրագիրը վեցամսյա ծրագիր է: Ծրագրի շրջանակներում նախատեսված է կլոր-սեղան քննարկումների նախաձեռնում ՀՀ գործող բոլոր ակտիվ ՔՀԿ-ների հետ միասին: Այս ծրագրի նպատակն ուղղված է հարկային քաղաքականության ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող փաստարկված հանրային քաղաքականության մշակմանն ու բարելավմանը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել հարկային քաղաքականության ոլորտում կայուն ՔՀԿ շահերը համախմբող և պաշտպանող մեկ ընդհանուր մարմին՝ ՔՀԿ կոալիցիա, որն իրականացնելու է ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն և ռազմավարության մշակում: Կոալիցիան՝ կոնսեսուսի արդյունքում, հարկային ոլորտում մշակելու է երկարաժամկետ ռազմավարություն, ինչպես նաև իրականացնելու է ոչ առևտրային ոլորտում հարկային քաղաքականության ձևավորման, մշակման և վերջնական հայեցակարգի հաստատման գործունեություն: Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ը, և այն որևէ կերպ չպետք է ընկալվի որպես Եվրոպական Միության տեսակետի արտացոլում:

Read More →