Մարտունի՛, մենք քո կողքին ենք….

՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-թյունը, ՛՛Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը՛՛, ՛՛Հայաստանի Մանուկներ հիմնադրամը՛՛, ՛՛Հայ օգնության ֆոնդը՛՛ և ՛՛Վորլդ Վիժն Հայաստան՛՛կազմակերպությունը միախմբվել են «Մեկ գյուղ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել գյուղական համայնքի տնտեսական կայունացմանը և համայնքի բնականոն զարգացմանը: Այս անգամ խորհրդանշական գյուղը Գեղարքունիք մարզի Մարտունի գյուղն է: Ծրագրի շրջանակներում ստեղծված Արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվին տրամադրվել է 2 տրակտոր և 10 հնձիչ: Լուծվել է նաև գյուղի համար շատ կարևոր խնդիր. հիմնովի վերանորոգվել է խմելու ջրի համակարգը, ինչը բնակիչներին հնարավորություն է տալիս խմելու ջուր ունենալ: ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ն և Հեյֆեր Հայաստան միջազգային կազմակերպության համագործակցության շրջանակներում Մարտունի գյուղի 13 ընտանիք հղի կով են ստացել: Ելնելով կազմակերպության առաքելության սկզբունքից՝ ծնված երինջները 2018թ-ին փոխանցվելու են գյուղի այլ անապահով ընտանիքներին: Այս երեք տարիների ընթացքում յուրաքանչյուր շահառու մեկ կովի բուծման արդյունքում կունենա երեքից չորս կենդանի: ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-նը իր բոլոր շահառուներին տրամադրել է նաև անասնաբուժական դեղորայք ու պարագաներ, տեխնիկական աջակցությ ...

Read More →