Մարտակերտի Զարգացման Ծրագիր.

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի՝ Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Թալիշ և Վարդաձոր գյուղերում իրականացնում է անասնաբուծության զարգացման ծրագիր: Ծրագրի իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այս տարածաշրջանը ընտրվել է բնակչության ծանր սոցիալ-տնտեսական պայմանների և Ադրբեջանին սահմանակից լինելու պարզ պատճառով: Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Թալիշ և Վարդաձոր գյուղերում 58 կարիքավոր ընտանիք հղի կով են ստացել՝ փոքր ֆերմերային տնտեսությունների ձևավորման նպատակով: Այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության արդյունքում կարելի է բարելավվել հենց այս ճանապարհով: Բոլոր ընտանիքները մասնակցել են նաև անասնաբուծության և ժամանակակից ֆերմերային տնտեսության կառավարման հատուկ մշակված դասընթացներին: Ծրագրի շրջանակներում առաջնային ներդրում ստացած ընտանիքները 3 տարի անց իրենց կենդանու առաջին սերունդը փոխանցում են այլ կարիքավոր ընտանիքի: Այսպիսով ևս 58 անապահով ընտանիք միացել են մեր ծրագրին՝ ստանալով նվիրատվության փոխանցում առաջնային շահառու ընտանիքներից: Արդյունքում՝ անասնաբուծության զարգացման այս ծրագրում ընդգրկվել է 116 ընտանիք:

Read More →