Արցախի զարգացման ծրագիր.

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտունի, Մարտակերտ և Ասկերան գյուղերում Զարգացման Սկզբունքներ ՀԿ-նը իրականացնում է Անասնաբուծության զարգացման ծրագիրն, որի առաջնային նպատակը սոցիալապես անապահով 163 ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումն է: Առանցքային նպատակներից է անանսնապահության նոր մշակույթի ներդրումն Արցախում: Այդ նպատակով կազմակերպվել են նաև հատուկ մշակված դասընթացներ՝ անասնաբուծության և արդի անասնաբուժական խնդիրների վերաբերյալ: Ծրագիրն ունի երկու երկու հիմնական բաղադրիչ.

-Անասնապահություն

-Ցեղատեսակի բարելավում

Ծրագրի անասնապահական բաղադրիչի շրջանակներում ներգրավվել են 163 ընտանիք: Ծրագրի շնորհիվ ընտանիքներից յուրաքանչյուրն ստացել է մեկական հղի կով՝ փոքր ֆերմերային տնտեսություն ստեղծելու և զարգացնելու նպատակով: Ծրագրի բոլոր շահառուները մասնակցել են նաև տեսական և գործնական հատուկ մշակված դասընթացների՝ ֆերմաների ժամանակակից կառավարում թեմայով: Այս ամենից բացի ծրագրի մասնակիցներն ստացել են նաև տեխնիկական աջակցություն՝ անասնաբուժական դեղորայքի տեսքով:

Այսպիսով, յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն է ունենում բազմապատկել արտադրությունը, բարելավել ընտանիքի սննդակարգը և ապահովել սննդային բազմազանություն, ինչը չափազանց կարևոր ...

Read More →