Հայաստան-Վրաստան սահմանամերձ համագործակցություն.

Հայաստան-Վրաստան սահմանամերձ համագործակցության ծրագիրն աջակցում է Հայաստանի ՝ Սևքար, Բերքաբեր, Կիրանց և Վրաստանի՝ Ծիթելի Սոփելի և Օրջոնոկիձե գյուղերի կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով այդ ընտանիքներին հղի կովեր (յուրաքանչյուր գյուղում 12 ընտանիք, ընդամենը 60 ընտանիք): Ընտանիքներին հնարավորություն է ստեղծվում հիմնել ընտանեկան փոքրիկ ֆերմաներ: Ծրագրի բոլոր շահառուները մասնակցում են նաև ժամանակակից ֆերմայի կառավարման և անասնապահության վերաբերյալ տեսական և գործնական դասընթացներին, որից հետո ընտանիքները ստանում են անհրաժեշտ տեխնիկական աջակցություն, ինչը թույլ է տալիս, հետագայում, հիմնել և առաջնորդել նաև սեփական փոքրիկ ֆերմերային բիզնեսը: Երեք տարի անց ծրագրի առաջնային շահառու ընտանիքները, կրկին նվիրատվության սկզբունքով, 60 հղի կով և դասընթացներից ստացած իրենց գիտելիքները փոխանցում են 60 այլ կարիքավոր ընտանիքի՝ հարակից գյուղերից: Հեյֆեր Ինթերնեյշնլ Հայաստան միջազգային կազմակերպության աջակցությամբ տարբեր տարիքի և սեռի մասնակիցներ կարող են վարել իրենց ֆերման, մասնակցել գյուղատնտեսության դասընթացներին և համայնքային հանդիպումներին: Այս քայլի շնորհիվ ավելանում են մթերքի արտադրության ծավալները, հարստանում է սննդակարգը և սննդակարգի բազմազանությունը: 2008 թ-ին Վրաս ...

Read More →