HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #6

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ բոլոր այն ուսանողներին, ովքեր հասել են մինչ այս փուլը։ Դուք ավարտում եք HoT Վիրտուալ քոլեջի երկու մոդուլներ՝ Թվային գրագիտությունն ու Հաղորդակցության գրագիտությունը։ Երկու մոդուլից էլ ունեք ավարտական առաջադրանքներ, որոնք ծավալով մի փոքր ավելի մեծ են, քան սովորական ընթացիկ աշխատանքները։ Լավ նորությունն այն է, որ երկու մոդուլների ավարտական առաջադրանքները հանձնելու վերջնաժամկետը երկարացվել է մինչև հոկտեմբերի 29-ի 12:00 (կեսօր): Հաջողություն ենք մաղթում բոլորիդ, հուսանք այս մոդուլներն իրոք օգտակար ու հետաքրքիր էին ձեզ համար։ Շուտով ձեզ կուղարկենք անանուն գնահատման թերթիկներ, որպեսզի դուք անկեղծ կիսվեք ձեր կարծիքներով ու դիտարկումներով։

Իսկ մինչ դա, ուրախ եք տեղեկացնել, որ հոկտեմբերի 26-ից մեկնարկում են երկու նոր մոդուլներ՝ #4 Ֆինանսական գրագիտություն և #5 Իրավական գրագիտություն։

Այսպիսով, ինչ է սպասվում այս շաբաթ․

  1. Ֆինանսական գրագիտություն, որը դասավանդում է Արմենուհի Հովակիմյանը։ Դասախոսին հանդիպել ենք ծրագրի ամենաառաջին ինտերակտիվ հանդիպմանը։ Մոդուլի շրջանակում  կտրամադրվեն տեսական մատչելի գիտելիքներ տնտեսագիտությունից։ Դասերը լինելու են պրակտիկ, օգնելու են ուսանողներին իմանալ, թե որտեղից է սկսվում ֆինանսների կառավարման ճանապարհը, ինչ որոշումներ են կայացվում այդ ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկին՝ ունենալով սահմանափակ ռեսուրսներ, ինչպես արդյունավետ տնօրինել ու կառավարել և անընդհատ ավելացնել դրանք։
  2. Իրավական գրագիտության մոդուլը նույնպես մեկնարկում է այս շաբաթ, այն դասավանդելու են «Յուստուս» ընկերության խորհրդատուները, ում մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք կարդալ մեր կայքում։  Մոդուլը կազմված է պարզ և հասկանալի լեզվով, հնարավորինս պրակտիկ օրինակներով՝ զերծ բարդ իրավական տերմինաբանությունից, որպեսզի ընթացքը լինի հետաքրքիր։ Հիմնական թեմաները կլինեն աշխատանքային իրավունքների և պարտականությունների, աշխատանքային, ձեռնարկատիրական և հարկային ոլորտների իրավական կարգավորման մասին։  Հետագայում աշխատանքի անցնելուց վստահ կիմանաք, ինչ տիպի պայմանագիր կարող եք ստորագրել, ինչի ուշադրություն դարձնել և այլն։ Կտարբերեք փորձաշրջան և պրակտիկա հասկացությունները, և այլն։
    Ամեն չորեքշաբթի հասանելի կդառնան մոդուլի շաբաթական նյութերը, որոնք պետք է ուսումնասիրել մինչև ինտերակտիվ հանդիպումը, իսկ ինտերակտիվ հանդիպումից հետո հասանելի են դառնալու գիտելիքների ստուգման հարցաշարերը, որոնց լրացման համար տրվելու է 7-օրյա ժամկետ։
  3. Հաղորդակցություն օտար լեզվով (անգլերեն)։ Այս շաբաթ խոսելու ենք հյուրանոցային ոլորտի և հյուրընկալության տարբերությունների մասին: Այս մոդուլի համար պարտադիր է տնային առաջադրանքներն անել մինչև ինտերակտիվ հանդիպումները, քանի որ հանդիպումների ժամանակ քննարկվում են ու պարզաբանվում են բոլոր հարցերը՝ կապված առաջադրանքների հետ։
  4. Շաբաթվա ինտերակտիվ հանդիպումներ 

    • Ֆինանսական գրագիտություն – Նոյեմբեր 1-ին, 18:00-19:00
    • Իրավական գրագիտություն – Հոկտեմբեր 31-ին, 18:00-19:00
    • Հաղորդակցություն անգլերենով՝ 

    Ա1 խմբի հետ – Նոյեմբեր 1-ին 19:00-20:00

    Ա2 խմբի հետ – Նոյեմբեր 2-ին 18:00-19:00

    Բ1 խմբի հետ – Նոյեմբեր 2-ին 19:00-20:00

    5) Հայտարարված է ֆոտոմրցույթ HoT ուսանողների շրջանում՝ աշնանային բնապատկերների թեմայոով։ «Եղանակային մրցույթի» շրջանակում բոլոր նկարները կհայտնվեն մեր ՖԲ էջի ալբոմում, այնուհետև կհայտարարենք լավագույն նկարների հեղինակներին։

Շնորհակալ ենք բոլորից անհատական թիմային հանդիպումների ժամանակ այդքան անկեղծ ու ջերմ լինելու համար, ինչպես նաև անգնահատելի են ձեր դիտարկումները ծրագրի մասին, որոնք օգնում են շտկել ընթացիկ անճշտությունները ու առավելագույնս հարմարացնել հենց ձեր կարիքներին ու պայմաններին։

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ info@hotacademy.org հասցեին կամ ֆեյսբուքյան էջին

Ձեզ կարող է հետաքրքրել