HoT Վիրտուալ քոլեջ՝ շաբաթ #7

Ողջույն, HoT Վիրտուալ քոլեջի ուսանողներին, ովքեր դիմանում են այս աշխատանքի ծավալներին, կարողանում են հասցնել միջանկյալ քննությունները, դասերը, աշխատանքը և անձնական կյանքը։ Ապրե՜ք

Ինչպես պայմանավորվել էինք անցած շաբաթ, ձեզ ենք ուղարկում կրածիքների հավաքագրման առցանց ձևանմուշը, և խնդրում ենք ձեզ մաքսիմալ անկեղծ պատմեք, թե ինչ եք կարծում այս օնլայն ուսուցման մոդուլների բովանդակության, աշխատանքի ծավալի ու դինամիկայի մասին։ Մեզ իրոք շատ հետաքրքիր ու անհրաժեշտ է իմանալ ձեր կարծիքը, որպեսզի մոտ ապագայում մեր գործողությունները լինեն առավել արդյունավետ ու օգտակար հենց ձեզ։

Իսկ հիմա ավելի մանրամասն այն մասին, թե ինչ ենք անելու այս շաբաթ․

  1. Ֆինանսական գրագիտության մոդուլի ընթացքում հուսով ենք արդեն գիտեք, ինչպես տնօրինել անձնական ֆինանսները, ինչպես օրինակ առօրյայում կայացվող ֆինանսական որոշումը կարող է ազդել ձեր տարեկան խնայողությունների չափերի վրա, ինչպես օրինակ պատրաստված լինել արտակարգ իրավիճակին/ֆինանսապես/ ու կարողանալ նաև օգնել ընտանիքի անդամներին լինել ավելի ֆինանսապես գրագետ՝ անկախ եկամտից։ Հուսով ենք նաև, որ բանկերում այսուհետ խոսալուց ավելի վստահ կլինեք ու կհասկանաք տերմինները, որոնք նախկինում միգուցե և «վախեցնող» էին թվում։ 

Այս շաբաթվա ընթացքում կծանոթանաք ֆինանսական կազմակերպություններին (ՀՀ օրինակով), կունենաք միջանկյալ ստուգում հարցաշարի միջոցով և իհարկե կունենաք ինտերակտիվ հանդիպում դասախոս Արմենուհի Հովակիմյանի հետ։

  1. Իրավական գրագիտության մոդուլի հանդեպ հետաքրքրությունն ակնհայտ է ինտերակտիվ հանդիպումների ակտիվությունից, շատ շնորհակալ ենք, որ մասնակցում եք ու հուսով ենք, որ իրոք օգտակար ու հետաքրքիր նյութ ենք կարողացել մշակել մեր գործընկեր «Յուստուս» ընկերության խորհրդատուների հետ միասին։  Այս շաբաթ խոսելու ենք գործատուի իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև աշխատողների իրավունքների պաշտպանության մասին։ Այս հարցերը կարևոր է, որ իմանան, բոլորը, անկախ տարիքից ու զբաղվածությունից։
  2. Հաղորդակցություն օտար լեզվով (անգլերեն)։ Անչափ հաճելի է լսել, թե ինչքան անմիջական է ստացվում շփվելն ու խոսալը օտար լեզվով, ամեն խմբում տեղի է ունենում յուրովի, բայց առաջընթացը երևում է։ Մեկ շատ կարևոր խնդրանք-պահանջ բոլոր երեք խմբերի ուսանողներին՝ Please submit your assignments 1 hour prior to the meeting start!
  3. Շաբաթվա ինտերակտիվ հանդիպումներ
  • Իրավական գրագիտություն – նոյեմբերի 7, 18:00-19:00
  • Ֆինանսական գրագիտություն – նոյեմբերի 8, 18:00-19:00
  • Հաղորդակցությունն անգլերենով՝ յուրաքանչյուր դասարանում կտեղադրվեն համապատասխան ինտերակտիվ հանդիպումների ժամերը՝ Ա1,Ա2, Բ1 խմբերի համար։
  1. Ամփոփելու ենք լուսանկարչական մրցույթը, շնորհակալություն բոլորին այդքան սիրուն նկարներ ուղարկելու, ստեղծարար լինելու ու ձեր կողքի գեղեցկությունը մեզ հետ կիսելու համար։ Շուտով կհրապարակենք բոլոր նկարները մեր սոց․մեդիայի էջերում, իսկ այնուհետև կհայտնենք, թե որ նկարներն են հայտնվել «առաջին հորիզոնականներում» ըստ հրավիրված մասնագիտական ժյուրիի գնահատականների։

 Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org), ֆեյսբուքյան  էջին։

Ձեզ կարող է հետաքրքրել