ՍՁ-ների ստեղծման գործընթացի վերաբերալ անցկացված ֆոկուս խմբային և խորհրդատվական բնույթի հանդիպումների արձանագրություններ։

2021 թվականի ընթացքում անցկացվել են աղյուսակում ներկայացրած ֆոկուս խմբային և խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնց վերաբերյալ  հակիրճ արձանագրությունները բերված են ստորև։

Table of entrepreneurs in Tavush

Հանդիպումները համակարգել և վարել են «Զարգացման Սկզբունքներ» հասարակական ընկերության ներկայացուցիչները։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել է «SEAG» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) հիմնական նպատակը, կատարված աշխատանքները, ՍՁ-ների ստեղծման նպատակն ու խնդիրները, ինչպեսև՝ այս ոլորտում առկա միջազգային և հայաստանյան փորձը, շեշտադրվելով ՍՁ-ի կազմակերպաիրավական տարբեր կարգավիճակների վերաբերյալ իրավական լուծումներն ու հարկային ոլորտի կարգավորումները, որին հաջորդեց քննարկում՝ ըստ մշակված հարցերի։ Հարցումների նպատակն էր՝ բացահայտել ՍՁ-ների գործարկման փորձը, ներառյալ՝ հաջողություններն ու ձախողումները, ինչպես նաև պարզել ՍՁ-ների ստեղծման հնարավոր մոդելների վերաբերյալ մոտեցումները, հասկանալու համար ՍՁ-ների նախընտրելի մոդելը և ուրվագծել ամենաարդյունավետ ձևաչափը:

  1. ֆոկուս խմբային և խորհրդատվական բնույթի հանդիպումների վերաբերյալ հակիրճ արձանագրությունները

Արձանագրությունները ներկայացված են ըստ ժամանակագրական հերթականության։ Հանդիպումների ընթացքում ՍՁ-ների հետ հանդիպումը կրել է խորհրդատվական բնույթ, որտեղ քննարկել են ՍՁ-երի հայաստանյան փորձը և դրանց իրավական կարգավիճակ տալու գործընթացները, տարբեր կազմակերպաիրավական կառույցների ուժեղ և թույլ կողմերը, հիմնական տարբերությունները։

Հանդիպում Տավուշի մարզի գործարարների հետ

Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզի հինգ գործարարներ, ովքեր մեծամասամբ աշխատում և իրենց ձեռնարկատիրական գործունեությունը ծավալում են միայնակ: Տավուշի մարզի համայնքների ղեկավարների և այլ ներկայացուցիչների հետ հարցմանը մասնակցում էին Տավուշի մարզի Այրում, Բերդ, Նոյեմբերյան և Իջևան խոշորացված համայնքների և դրանց գյուղական համայնքների ներկայացուցիչներ։

Խոսելով համայնքի հետ համագործակցության մասին, Արմեն Ամիրաղյանը նշեց, որ ի լրումն համայնքում առկա գյուղատնտեսական խնդիրների, սահմանամերձ համայնքներն ունեն նաև անվտանգության և պաշտպանության խնդիրներ: Նա դրական արտահայտվեց ՍՁ-ների ստեղծման գաղափարի վերաբերյալ, ընդգծելով, որ ՔՀԿ-ները պետք է ունենան մեծ ներգրավվածություն և որոշումներ կայացնելու լիազորություն: Վերջինս նաև հավելեց, որ առավել նախընտրելի է, որ համայնքի և բիզնեսի ներկայացուցիչները  ներգրավված լինեն ծրագրային գործողությունների իրականացմանը:

Հասմիկ Մելիքյանը հայտնեց, որ Բերդ համայնքն շատ դեպքերում նախաձեռնում է համայնքային զարգացման ծրագրեր, հիմնականում սոցիալական ոլորտի բարելավման նպատակով: Ինչ վերաբերվում է այլ սուբյեկտների նախաձեռնություններին, վերջինս ընդգծեց համագործակցության հարցում համայնքի պատրաստակամությունը: Նրա կարծիքով առավել կարևոր է, որպեսզի առանձնացվեն ծրագրային գործողությունների ոլորտները և յուրաքանչյուր ոլորտ կառավարվի իրավասու կազմակերպության/համայնքի կողմից:

Մասնակիցներն անդրադարձան նաև ֆինանսա-հարկային հարցերին: Հասմիկ Մելիքյանը նշեց, որ ցանկացած տարբերակի դեպքում կազմակերպությունը պետք է կգործի թափանցիկ և հաշվետու: Արմեն Ամիրաղյանն առաջարկեց ծրագրերի շրջանակներում ստեղծել կայք, որտեղ կտեղադրվեն բոլոր գործողություններն ու դրանց ֆինանսական հաշվետվությունները, որով էլ կապահովվի ՍՁ-ների թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

Ձեզ կարող է հետաքրքրել