Սովորի՛ր HoT Հյուրընկալներից

Ինտենսիվ վերապատրաստման ընթացքում աշխատաշուկայի և բիզնես հիմնելու համար գիտելիքներ և գործնական հմտություններ ստանալուց հետո HoT Շրջանավարտները  կմասնակցեն հետագա վերապատրաստման:

Կարճաժամկետ աշխատանքային ինթերնշիփ (Job shadowing)

Shadowing-ը պրոֆեսիոնալներին աշխատանքային առօրյաում հետևելու գործընթացն է: Ոչ միայն ուսանողները, այլ նաև ընկերություններն են հաճախ կարճաժամկետ ինթերնշիփ առաջարկում իրենց աշխատակիցներին՝ տեսնելու, թե ի՞նչ այլ տեսակի դերերում  նրանք կարող են հաջողել: Որոշ  ընկերություններ կարող են նաև shadowing-ը դիտարկել որպես իրենց աշխատակիցների համալրման ու վերապատրաստման գործընթացների հիմնական մասը: Այս արդյունավետ փորձը նրանց  կարող է օգնել հասկանալել, թե արդյոք տվյալ դերը ճիշտ է իրենց համար:

Shadowing-ի առավելությունները

Կարճաժամկետ ինթերնշիփի մասնակցությունը կարող է շատ առավելություններ տալ:  
  1. Կապեր հաստատելու հնարավորություններ է տալիս: Այն թույլ է տալիս հանդիպել ու գործակցել քեզ հետաքրքրող ոլորտի արհեստավարժների հետ: Այն նաև քեզ ներկայացնում է պոտենցիալ գործատուների և թույլ տալիս իմաստալից ու պրոֆեսիոնալ կապեր հաստատել, որոնց խորհրդին կարող ես դիմել կարերայի հետ կապված հարցերում:
  2. Օգնում է որոշել որևէ ոլորտում կրթություն ստանալ կամ աշխատանք փնտրել: Անկախ նրանից ուզում ես ընտրել՝ որ համալսարան ընդունվել ու ինչ մասնագիտությամբ, կամ ինչ աշխատանքների դիմել կրթական աստիճանդ ստանալուց հետո, կարճաժամկետ ինթերնշիփը կօգնի հստակություն մտցնել կարիերային ձգտումներիդ մեջ, քանի որ կտեսնես ամենօրյա աշխատանքային միջավայրն ու որոշակի հաստիքի համար պահանջվող աշխատանքային պարտականություններին կծանոթանաս:
  3. Հնարավորություն է տալիս ավելին իմանալ կազմակերպության մասին: Եթե դիտարկում ես որևէ ընկերությունում աշխատելու հնարավորությունը, կարճաժամկետ ինթերնշիփը հիանալի տարբերակ է հասկանալու` արդյոք դրա մշակույթն ու արժեքները համապատասխանում են քո կարիքներին:
  4. Թույլ է տալիս անցումային դերեր իրականացնել ընկերությունում, որտեղ աշխատում ես: Կարճաժամկետ ինթերնշիփը ներկա գործատուի հետ այլ կարիերային հետաքրքրություններ բացահայտելու լավ ձև է: Աշխատելով մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հետ՝ կարող ես դիտել այլ բաժինների գործընկերներիդ և որոշել՝ արդյո՞ք ուզում ես անցումային դեր ստանձնել թափուր աշխատատեղ բացվելու պարագայում:  
  5. Օգնում է որոշել մասնագիտական ուղղությունները, որոնք պետք է կատարելագործես: Կարճաժամկետ ինթերնշիփի ընթացքում կարող ես նշումներ անել տվյալ աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական ու միջանձնային հմտությունների վերաբերյալ: Սա կօգնի քեզ հասկանալ ինչ հավելյալ կրթություն կամ հմտություններ են պետք  այդ գործում հաջողելու համար: 

HoT աշխատանքային կարճաժամկետ ինթերնշիփային միջոցառումների կազմակերպում

HoT աշխատանքային կարճաժամկետ ինթերնշիփային միջոցառումների կազմակերպում` առաջին անգամ Հայաստանում: Աշխատանքային կարճաժամկետ ինթերնշիփը /shadowing/ միջոց կլինի՝ հասկանալու՝ ինչ է HoT Շրջանավարտը սովորել տվյալ աշխատանքի մասին՝ ինչ-որ մեկին իր պարտականությունները կատարելիս դիտարկելու արդունքում: Փորձառու մասնագետին աշխատանքի ընթացքում դիտարկելը կարող է HoT շրջանավարտին ցույց տալ, թե ինչ կարելի է ակնկալել նմանատիպ դերում: Նպատակը համապատասխան ընկերության և ոլորտի վերաբերյալ պատկերացում կազմելն է և պոտենցիալ գործատուների հետ նախնական կապեր հաստատելը: 2023-2024 թվականներին 50 HoT շրջանավարտներ գործընկեր ընկերություններում կարճաժամկետ ինթերնշիփերի կմասնակցեն: Ընդհանուր առմամբ, գործնական օրերի 5 փուլ տեղի կունենա, որոնցից յուրաքանչյուրին առնվազն 10 HoT շրջանավարտ կմասնակցի: Այդ միջոցառումներից առաջ HoT շրջանավարտները կվերապատրաստվեն, հարցաթերթիկներ կունենան՝ իրենց և նախագծի համար փորձառության մասին գրառումներ անելու համար: HoT Հյուրընկալները նույնպես կուղղորդվեն: Աշխատանքային կարճաժամկետ ինթերնշիփն՝ իրավիճակից կախված, կարող է մի քանի ժամից մինչև 3 օր տևել:

HoT «Կարիերային արագ ժամադրության» միջոցառումների կազմակերպում

Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 2023 և 2024 թվականների ընթացքում  հատուկ ոլորտային 6 աշխատանքի տոնավաճառներ տեղի կունենան՝ համախմբելով 100 HoT շրջանավարտների և համապատասխան գործատուների: Մասնակիցներից յուրաքանչյուրը 10-15-ական ընկերությունների հետ կծանոթանա և հնարավորություն կունենա իրեն ներկայացնել որպես ապագա աշխատակից։