public_policy_monitoring

ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

“Զարգացման Սկզբունքներ” ՀԿ-ն հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ապրիլի 15-ին Անի Պլազա հյուրանոցի Նաիրի սրահում կազմակերպել է երրորդ կլոր սեղան-քննարկումը: Այս անգամ քննարկման են ենթարկվել դրամաշնորհ տերմինի ընդունելի սահմանումը, պարտադիր աուդիտին վերաբերվող դրույթին և եկամտային հարկով հարկման ենթակա այն դրույթներին, որոնք վերաբերում են հասարակական կազմակերպություններին: Քննարկումների արդյունքում, ծրագրի շրջանակներում արդեն իսկ ձևավորված աշխատանքային խումբը, ներկայացրել է իր առաջարկներն ու նկատառումները:

public_policy_monitoring

՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ն փորձագետ՝ Արմեն Պետրոսյանը, նշեց, որ խնդիրներից խուսափելու նպատակով կարևոր է ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև պետք է հասանելի դարձնել ՀԿ-ի գործունեության ընթացքում առաջացած հարկային ոլորտի խնդիրները, որպեսզի հետագայում մշակվեն այդ խնդիրների լուծման ընդունելի տարբերակներ: Հիշեցնենք՝ ծրագրի նպատակն ուղղված է հարկային քաղաքականության ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող փաստարկված հանրային քաղաքականության մշակմանն ու բարելավմանը:

public_policy_monitoring

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել հարկային քաղաքականության ոլորտում կայուն ՔՀԿ շահերը համախմբող և պաշտպանող մեկ ընդհանուր մարմին՝ ՔՀԿ կոալիցիա, որն իրականացնելու է ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն և ռազմավարության մշակում: Կոալիցիան՝ կոնսեսուսի արդյունքում, հարկային ոլորտում մշակելու է երկարաժամկետ ռազմավարություն, ինչպես նաև իրականացնելու է ոչ առևտրային ոլորտում հարկային քաղաքականության ձևավորման, մշակման և վերջնական հայեցակարգի հաստատման գործունեություն:

Ձեզ կարող է հետաքրքրել