Գյուղական ընտանիքներին հնարավորությունների ընձեռում

2016 թ-ից սկսած ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ն աջակցությամբ իրականցվել է համայնքային զարգացմանն ու սոցիալ-տնտեսական բարեփոխմանն ուղղված ևս մեկ խոշոր ծրագիր, որի միջոցով Ջերմուկ, Գորայք, Գնդեվազ և Սարավան գյուղի բնակիչները ստացել են բիզնես կրթություն, իսկ հետագայում լավագույն առաջարկներն արժանացել են դրամաշնորհների:

Այս ծրագրի նպատակներից մեկն է աջակցել գյուղաբնակ երիտասարդների և կանանց նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն ու ՓՄՁ-ի ստեղծմանը: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2016 թ–ին, որտեղ ընդգրկվել են Գնդեվազ և Գորայք գյուղի միայն կանայք և երիտասարդներ:

Գյուղական ընտանիքներին հնարավորությունների ընձեռում

Ծրագրի երկրորդ փուլի ընթացքում գյուղաբնակ ընտանիքներին է հնարավորություն տրվել ստանալ անհրաժեշտ բիզնես կրթություն և հիմնել սեփական ընտանեկան փոքր բիզնեսը: Ծրագրի բոլոր շահառուներն այսօր էլ շարունակում են իրականացնել իրենց նախագծերը:

Գյուղական ընտանիքներին հնարավորությունների ընձեռում

Ընդհանուր հաշվարկով՝ այս երեք տարիների ընթացքում Ջերմուկ, Գորայք, Գնդեվազ և Սարավան գյուղերի մոտ 100 գյուղաբնակ ստացել է բիզնես կրթություն, որոնցից 54-ն արժանացել են դրամաշնորհների: