ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

2013-2014թթ. Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը Գյուղական ԱՄՆ ՄԶԳ/Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացրել է Գյուղական զբոսաշրջության զարգացման նախաձեռնություն ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ բացահայտելով նոր զբոսաշրջային վայրեր Հայաստանի 7 մարզերում՝ Արմավիրում, Շիրակում, Արագածոտնում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Արարատում:

Գյուղական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունը ուղղված է ինստիտուցիոնալ և համայնքային կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային օպերատորներին հնարավորություն է տրվել մշակել պատմամշակութային ժառանգության և բնական ռեսուրսների բացահայտման նոր ուղղություններ գյուղաբնակ վայրերում, որպեսզի այդ վայրերը ներառվեն զբոսաշրջային նոր փաթեթներում:

Rural-Tourism-Development-Initiativ

Հայաստանի զբոսաշրջային առաջարկները բազմազան են, սակայն տեղական որոշ տուր-օպերատորներ վաճառում են միայն «ավանդական» փաթեթներ՝ սահմանափակվելով մի քանի տեսարժան վայրով: Տեղացի տուր-օպերատորներին հետաքրքրում է զբոսաշրջային երթուղիների կառավարման և զարգացման հիմնախնդիրները: Չէ՞ որ այս բոլոր գործառույթները կնպաստեն ներգնա զբոսաշրջության զարգացմանը, վաճառքների ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ներգնա զբոսաշրջությունն էլ կնպաստի արտարժույթից ձևավորվող եկամուտի ավելացմանը: Գյուղական զբոսաշրջության զարգացումը շահավետ է նաև գյուղաբնակների համար, ովքեր կարող են առաջարկել զբոսավարի, հյուրատան և այլ ծառայություններ:

Գյուղական զբոսաշրջություն

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

• Հայաստանի մարզերում մշակութային, բնական և պատմական ռեսուրսների գնահատում և զբոսաշրջային նոր երթուղիների մշակում
• Ծրագրում յուրաքանչյուր մարզի զբոսաշրջիկի համար նախատեսված ուղեցույցի մշակում և տպագրություն, ինչպես նաև բոլոր մարզերի նոր երթուղիների մշակում
• Հյուրընկալության գաղտնիքները թեմայով դասընթացի կազմակերպում
• Հայաստանի տուր-օպերատորների և տեղական զբոսաշրջային ծառայություններ մատուցողների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողովի կազմակերպում՝ քննարկելու գյուղական զբոսաշրջությունը, որպես տնտեսական զարգացման այլընտրանք և դրա խթանման տարբերակները
• Տեղական տուր-օպերատորների համար ճանաչողական այցերի կազմակերպում՝ նրանց ներկայացնելու նոր երթուղիները

RURAL TOURISM DEVELOPMENT INITIATIVE

Հայաստանում և տարածաշրջանում գյուղական զբոսաշրջության զարգացման նպատակով Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը իր փորձառությունը կիսել է Հեյֆեր Հայաստան միջազգային կազմակերպության հետ՝ աջակցելով սկսել և իրականացնել «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» տարածաշրջանային ծրագիրը (Եվրոպական Միության ֆինանսավորմամբ) Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Թուրքիայի միջև: