Ընտրում ենք HoT Դեսպաններ

HoT Ակադեմիայի «Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագրով նախատեսել ենք վերապատրաստել 10-15 երիտասարդների՝ նրանց տրամադրելով համապատասխան հմտություններ և պատրաստելով առաջնորդի դեր ստանձնելուն` առցանց կրթության կազմակերպչական հարցերում: HoT դեսպան դառնալու հայտ էին ներկայացրել 196 դիմորդներ: Ցանկացողների մեծ թվով պայմանավորված` HoT գործընկեր Լինասթեր ընկերությունը որոշեց ընտրությունն անցկացնել երկու փուլով:

Առաջին փուլում մասնակիցներին տրվեց հարցաշար, որով ստուգվեց նրանց թվային հմտությունների առկա մակարդակը: Երկրորդ փուլ անցած 32  մասնակիցներին տրվել է 5 առաջադրանքներից բաղկացած թեստ, որով նրանց հանձնարարվել է ստեղծել աղյուսակներ Google Spreadsheet-ով, պատրաստել նամակի օրինակ իրենց ընկերների համար՝ հիշեցնելով նշված օրը և ժամին Zoom կամ Google Meet հարթակի միջոցով առցանց դասի միանալու անհրաժեշության մասին, նկարել տեսահոլովակ՝ օգտագործելով էկրանի ձայնագրման գործիքներից որևէ մեկը և բացատրելով, թե ինչպես պետք է գրանցվել Gmail համակարգում՝ հաշվի առնելով բոլոր հարցերը, որոնք նրանք կարող են ունենալ, ինչպես նաև առավելագույնս պարզ ներկայացնելով պահանջվող քայլերը:

 

Մասնակիցները հոլովակը պետք է բեռնեն ամպային որևէ համակարգ (Google Drive, Dropbox) կամ վիդեո հոսթինգ, օրինակ՝ Youtube: Առաջադրանքների թվում են նաև Google Calendar-ում իրադարձության ստղծումը, Classroom.google.com-ում թեստային դասընթացի ստեղծումը:

 

Ընտրված 15-20 մասնակիցներ օգոստոսի 22-ին կտեղեկացվեն հարցազրույցի փուլ անցնելու մասին: Նրանց հետ  հարցազրույցները կանցկացվեն օգոստոսի 23-25-ը, իսկ վերջնական ընտրված 10 մասնակիցները պարզ կլինեն օգոստոսի 29-ին և կստանան աշխատանքի նկարագիրն ու ցուցումները։ Աշխատանքը HoT Դեսպանների հետ կսկսենք սեպտեմբերի սկզբին՝ HoT ակադեմիայի դասերի մեկնարկին համընթաց: 

Ձեզ կարող է հետաքրքրել