Մոդուլ #1: Թվային Գրագիտություն

Թվային գրագիտությունը HoT  Վիրտուալ քոլեջի մեկնարկային մոդուլներից էր, որին ուսանողները միացան հենց կրթական բաղադրիչի մեկնարկից՝ 2022թ. սեպտեմբերին։ 

Ուսումնական ծրագիրը կազմված է «Լինասթեր» ստարտափի կողմից, որը հանդիսանում է թվային առաջադրանքների աութսորսինգ ընկերություն, ով համագործակցում է տարբեր երկրների պատվիրատուների և հաճախորդների հետ՝ վերապատրաստված վիրտուալ օգնականների խմբի միջոցով։ «Լինասթերը» նաև թվային գործիքների և հմտությունների վերաբերյալ առցանց դասընթացների արտադրող է, և հատուկ 5-շաբաթյա կրթական ծրագիր էր կազմել HoT Ակադեմիայի ուսանողների համար, հաշվի առնելով ծրագրի թիրախային լսարանի կարիքներն ու առաձնահատկությունները։

Սովորելու 5 շաբաթների ընթացքում մոդուլի երկու դասախոսները՝ Արփինե Գրիգորյանն և Լիլիթ Խաչիկյանը ներկայացրեցին թվային միջավայրում շփվելու և աշխատելու հիմնական բազային գիտելիքներն և թվային հմտությունները, որոնք անհրաժեշտ են բոլորիս մեր առօրյա անձնական և մասնագիտական կյանքում:  

Մոդուլի ուսումնական ծրագրում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առցանց հաղորդակցման գործիքները և էթիկան, արդյունավետ առցանց աշխատանքի թվային գործիքները, ընդհանուր թվային գրագիտությունը և այլ  ոլորտային թեմաներ: Յուրաքանչյուր շաբաթ ուսանողների համար հասանելի էին դառնում տվյալ թեմայի վերաբերյալ տեսանյութերը և օժանդակ նյութերը, ինչպես նաև կազմակերպվում էր շաբաթական վիրտուալ ինտերակտիվ հանդիպում դասախոսների հետ։ Ընդհանուր առմամբ այս մոդուլի շրջանակում HoT  Վիրտուալ քոլեջի ուսանողները հանձնել են 6 ընթացիկ տեստեր և 1 ավարտական տեստ:

Ծրագրի մասին մոտավոր պատկերացում ունենալու համար կարող եք նայել մեր YouTube-յան ալիքի համապատասխան տեսանյութերի շարքը

Ահա HoT Վիրտուալ քոլեջի Թվային գրագիտություն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ իրենց կողմից ստացված գնահատականների: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։

Տեղ #1 - 96,3%

Ելենա Հովհաննիսյան

HoT Թիմ՝ Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #2 - 95,7%

Իրինա Սաֆարյան

HoT Թիմ՝ Y8

Տավուշ,
Աչաջուր

Տեղ #3 - 95,4%

Միլենա Կռոյան

HoT Թիմ` Y8

Գեղարքունիք,
Սարուխան

Տեղ #4 -94,9%

Սվետա Սաֆարյան

HoT Թիմ` The Geniuses

Տավուշ,
Աչաջուր

Տեղ #5 - 94,3%

Նելլի Գևորգյան (HoT Դեսպան)

HoT Թիմ` Մտքի արծիվներ

Տավուշ,
Նոյեմբերյան

Տեղ #6 - 93,9%

Անահիտ Ռուբինյան

HoT Թիմ` Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #7 - 92,4%

Սաթենիկ Մելոյան

HoT Թիմ` Y8

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #8 - 91,5%

Նարինե Փարսյան

HoT Թիմ` The Geniuses

Գեղարքունիք,
Սևան

Տեղ #9- 89,7%

Սամվել Մանուկյան (HoT Դեսպան)

HoT Թիմ` Մոնթե

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #10 - 89,6%

Մելինե Գաբրիելյան

HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ

Գեղարքունիք,
Վարդենիկ

HoT ուսանողների կարծիքներ

Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և մարդակենտրոն մոտեցում, մենք մշտապես  կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։ Օրինակ այս մոդուլի հարցման արդյունքում այն հարցին, թե արդյո՞ք HoT ուսանողները ցանկանում են առավել խորացնել թվային գրագիտության իրենց հմտությունները՝ 73.2%ը դրական են պատասխանել: Այս արդյունքները, ինչպես նաև ուսանողների առաջարկությունները հաշվի կառնվեն HoT Ակադեմիայի 2023-2024թթ. իրականացվելիք կրթական ծրագրերի նախագծման ժամանակ:

Դավիթ ԲեգնազարյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Հիանալի դասեր են, բազմակողմանիորեն զարգացնող մոդուլներ, լավ դասախոսներ, որակյալ տեսանյութեր եւ դասեր։ Գիտես, որ դասերը վերջացնելուց հետո քեզնից մի քայլ առաջ ես լինելու, առավել գրագետ ես կազմակերպելու անելիքներդ։ Ամեն մարդ չէ, որ այս բոլոր մասնագիտություններում կարող է առանց որեւէ լուրջ միջոց ծախսելու լավ գիտելիքներ ունենալ, բայց HoT-ի ծրագիրը թույլ է տալիս գոնե բավարար կերպով կայանալ այս բոլոր իրարից տարբեր ոլորտներում հավասարապես եւ կարճ ժամանակում։ Շնորհակալություն նման հնարավորություն տրամադրելու համար։
Էլիզա ՀարությունյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Մոդուլը տվեց շատ կարևոր գիտելիքներ, որն ամեն բնագավառում համոզված եմ, անհրաժեշտ է։Շնորհակալ եմ դասախոսներից՝ Արփինեից և Լիլիթից, իրենց նվիրական աշխատանքի համար։
Լիանա ԱդիլխանյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Այնքան երկար֊բարակ գրեի , որ անսահման ժամանակ պետք կգար ։ Ուղղակի ցանկանում եմ ասել , որ դուք անթերի եք , ուղղակի իդեալական , ես զարմացած եմ Ձեր ունակություններով ու Ձեր մարդկային վերաբերմունքով ։ Շնորհակալություն շա՜տ իմ սրտի HoT Ակադեմիա։
Լիա ՂազարյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Տեղեկատվությունը բավականին լայն շրջանակ ունի և այսքան գիտելիք, որ ստացանք այս ծրագրի միջոցով, դա ուղակի մեծ և հիանալի հնարավորություն էր մեզ համար, անվճար սովորել այսքան բան,որ մարդիկ նման գիտելիքներ ձեռք բերելու համար մեծ գումարներ են ծախսում։ Շնորհակալություն այս հիանալի հնարավորության համար, ձեր արած յուրաքանչյուր գործ մենք գնահատում ենք։
Լիլիթ ԱբաչյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Միայն այս մոդուլին մասնակցելու համար անկասկած արժեր մասնակցել HoT ակադեմիային։ Թվայնապես գրագետ լինելը երևի թե ամենաանհրաժեշտ հմտություններից մեկն է արդի մարդու համար` անկախ տարիքից։ Շնորհակալ եմ շա~տ, նման հրաշք դասընթացների համար։ Անչափ սիրեցի իմ երկու դասավանդողներին։ Նրանք իսկապես շատ լավ են տիրապետում թվային գրագիտությանը, և ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա որոշակիորեն ստանալ նրանց գիտելիքներից։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն։
Մանե Կիրակոսյան / «Անտեսանելի զինակիրներ» թիմHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Սիրելի՛ Արփինե և Լիլիթ, Անտեսանելի զինակիրներ թիմը շնորհակալություն է հայտնում Ձեզ թվային գրագիտության մոդուլի շրջանակներում տրված արդյունավետ ու անչափ կիրառելի գործիքների ու հմտությունների ուսուցման և ներդրած ջանքերի համար։ Կարող եք վստահ լինել, որ թվային միջավայրում այս պահին առնվազն 10 ուսանող առավել վստահ ու գարգետ է զգում իրեն։ Համոզված ենք, որ մեզանից յուրաքանչյուրը դառնալու է փոփոխության մի մասնիկը, որին այդքան ձգտում է Կրթվի՛ր ապագայիդ համար ծրագրի նախաձեռնողները, դասախոսներն ու մասնակիցները։ Ջերմորեն Անտեսանելի զինակիրներ թիմ
Մարիամ ԳևորգյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Ինձ Hot Academy տվել է և շարունակում է տալ նոր ու պիտանի գիտելիքներ, որոնց հետ առնչվում ես քո կյանքի ընթացքում։Հիանալի աշխատանք եք կատարում և միայն մեզնից հասնում է շնորհակալություն հայտնել Ձեր տված գիտելիքների համար։
Էդուարդ ԲարոյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Ներկա աշխատանքս նախ ավելի հեշտ ու արագ ա ստացվում դասերին մասնակցելուց հետո: Իսկ ապագայում մտադիր եմ ֆրիլանսինգով զբաղվել, կարծում եմ, որ սրանք բավականին կարևոր դասեր էին ապագայում ավելի մեծ հաջողություններ գրանցելու համար այս ոլորտում,ինչպես նաև ապագայում կունենամ հյուրատուն,(հուսանք) ու հենց ես էլ կզբաղվեմ հյուրերի հետ կոմունիկացիայով օնլայն հարթակում՝ Ձեր իսկ տված գիտելիքների շնորհիվ: Իսկ դասերը, եթե փորձեմ սահմանումը տալ թե՞ ինչ տվեցին ինձ, կպատասխանեմ հետևյալ կերպ` ավելի խելամիտ օգտագործել ժամանակս ու լինել գրագետ թվային աշպարհում:
HoT Վիրտուալ քոլեջի ուսանողHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Այս դասընթացներից հետո, ինձ սկսել է հետաքրքրել ֆրիլանս շխատանքներ կատարելու ոլորտը, ուստի կցանկանամ ստանալ հմտություններ, որոնք կարող են օգնել այս գործում հաջողություններ գրանցելու համար։
Անահիտ ՌուստամյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր կատարած մեծ աշխատանքի համար ։ Դուք մեզ հետ կիսվում եք Ձեր գիտելիքներով , փորձով, որը մեր՝ որպես մասնագետ ձևավորվելուն շատ կնպաստի հետագայում ։ Դուք մոտիվացիայի հսկայական աղբյուր եք ։ Ձեզ շատ շատ սիրում եմ ու հարգում , Դուք հրաշք եք ։ ❤
Previous
Next