Մոդուլ #2: Հաղորդակցության Գրագիտություն

«Հաղորդակցության գրագիտությունը» մեկնարկեց HoT  Վիրտուալ քոլեջի հենց սկզբից, երբ ուսանողները միացան HoT Վիրտուալ քոլեջին ու այս մոդուլին՝ 2022թ. սեպտեմբերին։ Մոդուլը շատ կիրառական և գործնական բնույթ էր կրում, ներառելով արդյունավետ բանավոր և ոչ բանավոր հաղորդակցման տեխնիկայի ուսուցումը, բազմաթիվ պրակտիկ հանձնարարություններ, պրեզենտացիաների դիզայնի և մշակման գործիքակազմի ուսումնասիրություն, անհատական բրենդինգ, ինչպես նաև բիզնես միջավայրում գրավիչ ներկայացման հմտությունների տրամադրում: Ծրագիրը մշակել և դասավանդում էր Սերգեյ Թանթուշյանը, ով հանդիսանում է նաև HoT Վիրտուալ քոլեջի  «Ձեռնարկատիրական գրագիտություն» մոդուլի դասախոսը։ Հինգ շաբաթների ընթացքում տարբեր առաջադրանքների ու ինտերակտիվ հանդիպումների արդյունքում ուսանողները կատարեցին ինչպես անհատական, այնպես էլ թիմային հանձնարարությւններ, նկարահանելով կարճ թվային տեսանյութեր, հարցազրույցներ անցկացնելով իրենց թիմակիցների հետ և այլն։Ուսումնական ընթացքը ներառում էր տեսա- և աուդիոնյութեր, պրակտիկ վարժություններ, հաղորդակցման խաղեր, առաջադրանքներ և եզրափակիչ պատմության կազմում, որը սովորացրեց ոչ միայն հաղորդակցության հմտություններ, այլև ներառեց «Թվային գրագիտությունից» ստացված հմտությունների ու գիտելիքի կիրառում։

Ծրագրի մասին մոտավոր պատկերացում ունենալու համար կարող եք նայել մեր YouTube-յան ալիքի համապատասխան տեսանյութերի շարքը

Ահա HoT Վիրտուալ քոլեջի Թվային գրագիտություն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ իրենց կողմից ստացված գնահատականների: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։

Տեղ #1 - 96.76%

Նարինե Փարսյան

HoT Թիմ՝ Geniuses

Գեղարքունիք,
Սևան

Տեղ #2- 95․7%

Էդուարդ Բարոյան

HoT Թիմ՝ The Hot Creators of Hot Academy

Գեղարքունիք,
Կալավան

Տեղ #3 - 95․52%

Շուշան Գրիգորյան

HoT Թիմ` iReality

Գեղարքունիք,
Սևան

Տեղ #4- 95.39%

Սիլվարդ Խաչատրյան

HoT Թիմ` Geniuses

Գեղարքունիք,
Վարդենիս

Տեղ #5 - 95.29%

Ելենա Հովհաննիսյան

HoT Թիմ` Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #6 - 95․23%

Մարիամ Մելիքբեկյան

HoT Թիմ` The Invincibles

Տավուշ,
Ազատամուտ

Տեղ #7 - 95.23%

Մելանյա Օհանյան

HoT Թիմ` Geniuses

Տավուշ, Իջևան

Տեղ #8 - 95.07%

Սերինե Սարգսյան

HoT Թիմ` The Hot Creators of Hot Academy

Տավուշ, Գոշ

Տեղ #9 - 94.97%

Անահիտ Ռուստամյան

HoT Թիմ` iReality

Գեղարքունիք,
Սևան

Տեղ #10 - 93.81%

Մարիամ Գևորգյան

HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ

Գեղարքունիք,
Սևան

HoT ուսանողների կարծիքներ

Անահիտ ՌուբինյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Հրաշալի մասնագետ է պարոն Սերգեյ Թանթուշյանը։ Շատ հաճելի էր այս մոդուլի դասերը։ Մեծ բավականություն եմ ստացել ինտերակտիվ հանդիպումներից։ Շնորհակալ եմ նոր գիտելիքներ փոխանցելու համար։ Արդեն օգտագործում եմ իմ աշխատանքում։ Շնորհակալություն 🤗
Լիանա ԱդիլխանյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Ամեն բան շատ ճիշտ էր , շնորհակալություն պարոն Թանթուշյան։ Իմ կյանքում հանդիպած ամենաթույն խումբը` իմ HoTԱկադեմիան ։
Անահիտ ՌուստամյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Դուք մի կարևոր աշխատանք եք կատարում , որը ոչ բոլորը կկարողանան կատարել ։ Դուք սովորեցնում եք ինչպես հաղորդակցվել , ինչպես ճիշտ հաղորդակցվել, ինչպես հասկանալ դիմացինին , ինչպես ճիշտ պահել մեզ ։ Կարծում եմ մարդու կյանքի ընթացքում հաղորդակցման հմտություններին տիրապետելը ամենամեծ ձեռքբերումն է ։ Շատ շնորհակալ եմ Ձեզ , որ նմանատիպ հետաքրքիր հանդիպումների, ինֆորմատիվ նյութերի միջոցով մեզ այսչափ կարևոր գիտելիքներ եք տվել ։ Դուք մեծ ներդրում ունեք մեր ՝ որպես շատ լավ մասնագետ ձևավորման գործում ։ Ձեզ շատ շատ սիրում եմ ։ 😍💖
Նարինե ՓարսյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Անչափ հետաքրքիր և շատ օգտակար դասեր էին, որոնք ինձ պետք են գալու ամեն օր` ոչ միայն գործնական շփման մեջ, այլ նաև առօրյա կյանքում։ Ինտերակտիվ հանդիպումները բավականին հետաքրքիր էին։ Շատ շնորհակալ եմ Պրն. Թանթուշյանին այս կրթական ծրագրում իր ներդրումն ունենալու համար։
Լիլիթ ԱբաչյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Ձեզ հետաքրքիր է իմանալ մարդու իրական դիրքորոշումը որոշակի հարցերի մասին, անկախ նրա խոսքով արտաբերված կարծիքին, ուրեմն Ձեզ օգնության կգան Հաղորդակցության հմտություններ մասին գիտելիքները, որոնք անձամբ ես ստացա Սերգեյ Թանթուշյանից։ Հիանալի և հասկանալի ինձ համար մատչելի դասընթացներ էին։ Շնորհակալ եմ Ձեզ`ինձ նման գիտելիքներով զինելու համար։
Մանե Կիրակոսյան / «Անտեսանելի զինակիրներ» թիմ
Մանե Կիրակոսյան / «Անտեսանելի զինակիրներ» թիմHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Սիրելի՛ Արփինե և Լիլիթ Անտեսանելի զինակիրներ թիմը շնորհակալություն է հայտնում Ձեզ թվային գրագիտության մոդուլի շրջանակներում տրված արդյունավետ ու անչափ կիրառելի գործիքների ու հմտությունների ուսուցման և ներդրած ջանքերի համար։ Կարող եք վստահ լինել, որ թվային միջավայրում այս պահին առնվազն 10 ուսանող առավել վստահ ու գարգետ է զգում իրեն։ Համոզված ենք, որ մեզանից յուրաքանչյուրը դառնալու է փոփոխության մի մասնիկը, որին այդքան ձգտում է Կրթվի՛ր ապագայիդ համար ծրագրի նախաձեռնողները, դասախոսներն ու մասնակիցները։ Ջերմորեն Անտեսանելի զինակիրներ թիմ
Մարիամ Գևորգյան
Մարիամ ԳևորգյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Ինձ Hot Academy տվել է և շարունակում է տալ նոր ու պիտանի գիտելիքներ որոնց հետ առնչվում ես քո կյանքի ընթացքում։Հինալի աշխատանք եք կատարում և միայն մեզնից հասնում է շնորհակալություն հայտնել Ձեր տված գիտելիքներից։
Էդուարդ Բարոյան
Էդուարդ ԲարոյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Ներկա աշխատանքս նախ ավելի հեշտ ու արագ ա ստացվում դասերին մասնակցելուց հետո: Իսկ ապագայում մտադիր եմ ֆրիլանսինգով զբաղվել, կարծում եմ որ սրանք բավականին կարևոր դասեր էին ապագայում ավելի մեծ հաջողություններ գրանցելու համար այս ոլորտում,ինչպես նաև ապագայում կունենամ հյուրատուն,(հուսանք) ու հենց ես էլ կզբաղվեմ հյուրերի հետ կոմունիկացիա ստեղծել օնլայն հարթակում Ձեր իսկ տված գիտելիքների շնորհիվ: Իսկ դասերը եթե փորձեմ սահմանումը տալ թե՞ ինչ տվեցին ինձ, կպատասխանեմ հետևյալ կերպ` ավելի խելամիտ օգտագործել ժամանակս ու լինել գրագետ թվային աշպարհում:
HoT Վիրտուալ քոլեջի ուսանող
HoT Վիրտուալ քոլեջի ուսանողHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Այս դասընթացներից հետո, ինձ սկսել է հետաքրքրել ֆրիլանս շխատանքներ կատարելու ոլորտը, ուստի կցանկանամ ստանալ հմտություններ, որոնք կարող են օգնել այս գործում հաջողություններ գրանցելու համար։
Անահիտ Ռուստամյան
Անահիտ ՌուստամյանHoT Վիրտուալ քոլեջի ուսանող
Read More
Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր կատարած մեծ աշխատանքի համար ։ Դուք մեզ հետ կիսվում եք Ձեր գիտելիքներով , փորձով, որը մեր՝ որպես մասնագետ ձևավորվելուն շատ կնպաստի հետագայում ։ Դուք մոտիվացիայի հսկայական աղբյուր եք ։ Ձեզ շատ շատ սիրում եմ ու հարգում , Դուք հրաշք եք ։ ❤
Previous
Next