CERTOUR II: For a Better SME Management

«CERTOUR II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում» ծրագիր

Մամուլի հաղորդագրություն
Մարտի 19, 2019 Երևան

Զարգացման Սկզբունքներ ՀԿ իրականացնում է <> ծրագրիրը, որի շրջանակներում կազմակերպում է համաժողով ծրագրի շահառուների համար: Համաժողովը տեղի կունենա մարտի 22-ին, ժամը 11:00-ից 13:00-ը, Անի Պլազա հյուրանոցի Նաիրի սրահում (օրակարգը կցված է): Համաժողովին կմասնակցեն զբոսաշրջության ոլորտում ակտիվ ՓՄՁ-երը: Համաժողովի ընթացքում մենք կներայացնենք ծրագրի մանրամասները: Համաժողովի արդյունքում 20-25 ՓՄՁ-եր կընտրվեն ծրագրում մասնակցելու համար:

Հետաքրքրված ԶԼՄ-ներին հրավիրում ենք մեկնաբանելու տվյալ միջոցառումը:

«CERTOUR II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում» ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի հոկտեմբերի 11-ից: Այն Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության ծրագիր է, որի հիմնական գաղափարն ուղղված է զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների կառավարման նոր հմտությունների, մրցունակ և ժամանակակից կառավարման մեթոդների և գործիքների ձեռքբերմանը և պրակտիկ կիրառմանը:

Ծրագրի հիմնական գործընթացներն են՝
• Կառավարման գործիքների հարմարեցումը զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ներին;
• Միջազգային փորձագետների, ուսուցանողների խմբի պատրաստում;
• Կառավարման գործիքների հարմարեցումը յուրաքանչյուր ՓՄՁ-նը
• Փորձնական կիրառություն (ուսուցանման էլեկտրոնային հարթակի ստեղծում, էլեկտրոնային ուսուցանում)
• Փորձի փոխանակում (ուսուցողական այցելություններ)

Ծրագրի գործընկեր երկրներն են՝ Հայաստան, Ուկրաինա, Թուրքիա, Հունաստան և Ռումինիա:

«ՍԵՐՏՈՒՐ II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-թյան կողմից Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության ծրագրի (www.blacksea-cbc.net) միջոցով: Ծրագիրը կառավարվում է Ռումինիայի Տարածացքային Զարգացման և Հանրային Կառավարման Նախարարության կողմից: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 827.860,00 ԵՎՐՈ: Հայաստանում ծրագրի գործընկերն է ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ը, որը ֆինանսավորվում է 130.735,68 ԵՎՐՈ: Յուրաքանչյուր գործընկեր պարտավորվում է ունենալ սեփական ներդրում` իր բյուջեի 8%-ի չափով:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն, և դրա մեջ արտացոլված հայացքները որևէ կերպ չպետք է ընկալվեն որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում:

Common Borders. Common Solutions