$0.000

Աջակցեք մեզ

Home / Աջակցեք մեզ

Աջակցե՛ք մեզ

Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն մենք կարող ենք փոխել այս իրավիճակը: Մեզ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը, որպեսզի ձեռնարկենք նոր ծրագրեր և նախաձեռնություններ ի շահ Հայաստանի անապահով ընտանիքներին:

Բացի առցանց նվիրատվությունից, որը կարող եք անել պարզապես սեղմելով «Նվիրաբերել» կոճակը, մեր նախաձեռնություններին կարող եք աջակցել այլ տարբերակներով: Օրինակ՝ կարող եք ձեր գործընկերների հետ կազմակերպել որևէ միջոցառում կամ մրցույթ, որը նվիրված է երիտասարդությանը, առողջապահությանը, բնապահպանությանը կամ գյուղատնտեսությանը:  Մենք սիրով կաջակցենք Ձեզ՝ կազմակերպելու այդ միջոցառումն ու դրամահավաքը: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյան աշխատանքային թիմն ողջունում է նմանատիպ նախաձեռնություններն ու միջոցառումները և պատրաստ է համագործակցել Ձեզ հետ:

 

Առցանց նվիրատվություն

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն գլխավոր  նպատակն է աջակցել մարդկանց  կարողությունների զարգացմանն ու համայնքների հզորացմանը, ինչը կնպաստի բնակչության կյանքի որակի բարելավմանը: Մենք աշխատում ենք գյուղաբնակ ընտանիքների և երիտասարդների հետ: Մենք կարևորում ենք համայնքային զարգացման դերն ու նշանակությունը, այդ իսկ պատճառով հանդես ենք գալիս, որպես համայնքային  զարգացման մոբիլիզացման և համագործակցության աղբյուր: Նվիրատվություն կատարելով՝ դուք միանում եք մեր աշխատանքին և գործունեությանը: Միացե՛ք մեզ և ևս մեկ ընտանիք կապրի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով: Ձեր աջակցությամբ մենք կարող ենք.

  • Աջակցել Հայաստանի և Արցախի գյուղերի ընտանիքներին: Ապահովել այդ ընտանիքներին կայուն եկամտի աղբյուրով և սննդամթերքով:
  • Աջակցել գյուղաբնակ երիտասարդներին: Ուսուցանել նրանց՝ տալով անհրաժեշտ գիտելիքներ, զարգացնելու նրանց սեփական հմտություններն ու հնարավորությունները:
  • Աջակցել  շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման և հետագա պահպանման գործընթացին:
  • Աջակցել գյուղական համայնքներին՝ փոխանցելով նրանց գիտելիքներ, հմտություններ, փորձառություն և հատուկ մշակված համակարգ, որոնք կնպաստեն պարենային անվտանգությանը, տնտեսական բարգավաճմանն ու շրջակա միջավայրի պահպանմանը:

Եղե՛ք վստահ, Ձեր նվիրատվությունն ու աջակցությունը հասնում է իր նպատակին:

Եղի՛ր նախաձեռնող

Այո՛, դուք կարող եք միանալ մեզ՝ առաջարկելով որևէ հետաքրքիր նախաձեռնություն կամ ծրագիր: Այն կարող է լինել փոքր միջոցառում կամ մրցույթ, որի դրամահավաքի շնորհիվ դուք կարող եք աջակցել գյուղաբնակ որևէ անապահով ընտանիքի: Ամեն ինչ շատ պարզ է, հարկավոր է միայն ցանկություն և հետաքրքիր գաղափար:  Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյան աշխատանքային թիմը պատրաստ է համագործակցության:

Կորպորատիվ աջակցություն

Ձեր ընկերությունը կարող է առաջարկ ներկայացնել մեր կազմակերպությանը որևէ հետաքրքիր նախաձեռնության կամ  մրցույթի տեսքով: Այդ քայլի շնորհիվ դուք կարող եք աջակցել որևէ ընտանիքի կամ համայնքի՝ սկսելու փոքրիկ գյուղատնտեսական բիզնես: Ընտրված համայնքում կձևավորվի նոր գյուղատնտեսական ձեռնարկություն և կամրապնդվի համայնքի սոցիալական կապիտալը: Միացե՛ք մեզ: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյունը պատրաստ է համագործակցության: