2017 թ-ի մեր  արդյունքներն ու ձեռքբերումները

Տարվա ներդրումներ

• Ջերմուկ, Գնդեվազ, Գորայք և Սարավան գյուղերի 77 բնակիչ լիարժեք
մասնակցել են ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ կազմակերպության կողմից
մշակված և իրականացվող բիզնես դասընթացներին: Մասնակիցներից
40-ը ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ կազմակերպության փորձագետների
օգնությամբ առաջարկել են բիզնես նախագծեր, որոնցից 31-ը
դրամաշնորհ է ստացել: Ընդհանուր տրամադրվել է 30.709.000 դրամ,
բոլոր դրամաշնորհները միասին կազմում է ընդամենը 51.155.100 դրամ:
• Գնդեվազ գյուղի 13 կին և Գորայք գյուղի 10 երիտասարդ շարունակում
են իրականացնել իրենց հաջողած բիզնես նախագծերը, որոնք ստեղծվել
են 2016 թ-ին Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյան աջակցությամբ:
• Արցախի 12 գյուղերում բնակվող 89 ընտանիք, որոնք մեր ծրագրի
շրջանակներում 89 կով են ստացել, իրենց հղի կովերին փոխանցել են
հարևան կամ նույն գյուղում բնակվող 89 այլ ընտանիքի:

• Բերդում, Տավուշում և Չորաթանում բնակվող 12 ընտանիք 12 հղի կով
են փոխանցել իրենց հարևաններին:
• Մշտադիտարկում և տեխնիկական աջակցություն այն ընտանիքներին,
ովքեր մեր ծրագրի շրջանակներում կով են ստացել՝ Ջաջուռ 18 ընտանիք,
Ստեփանավան 73 ընտանիք, Բերդ 52 ընտանիք, Մարտունի 13 ընտանիք
և Արցախ `89 ընտանիք:

• ՀՀ-թյան 29 գյուղերում գործող «Այո՛» երիտասարդական ակումբների
շարունակական մշտադիտարկում և տեխնիկական աջակցություն :
• Մենք շարունակում ենք իրականացնել և վերահսկել մեր երկու
սոցիալական ձեռնարկությունների աշխատանքը `CJSV Meditrina Foods-
ը, DP- ի 49% բաժնեմասով և Al Vkus LtD- ն (Չորացրած մրգեր)` DP- ի 50%
բաժնեմասով:
Տարվա նախաձեռնություններ
• 2017 թ-ի հոկտեմբերի 18-21-ը մենք մասնակցել ենք 3-րդ եվրոպական
գյուղական խորհրդարանին, որը տեղի է ունեցել Նիդերլանդների
Վենհորսթ քաղաքում:

• Մեր երիտասարդական ակումբների պատվիրակները՝ Շուշան
Գրիգորյանն ու Լուսինե Մուրադխանյանը 2017 թ-ի օգոստոսի 7-11-ը
մասնակցել են առաջին եվրոպական գյուղական երիտասարդական
խորհրդարանին: (Լատվիա)
• Մենք դարձել ենք Հեյֆեր միջազգային կազմակերպության
առաքելության հայաստանյան ներկայացուցչության իրավահաջորդը:
(2017 թ. Նոյեմբեր)

Շահառուների խոսքերով

Նաիրա Տոնոյան, գյուղ Ջաջուռ
”Վերջապես հա՛մ կով, հա՛մ էլ կաթ ունենք: Պատրաստում ենք շատ համեղ մածուն,
պանիր ու կարագ: Այս ծրագրի շնորհիվ է, որ մեր ընտանիքն ապահովված է
կաթնամթերքով, իսկ ամենօրյա ծախսերն էլ ահագին կրճատվել են: Շատ շնորհակալ
ենք Ձեզ:
Կովիկս շա՜տ լավն է՝ ամռանը 8-10լ կաթ եմ կթում, ձմռանն ընդամենը 2լ, դա էլ մեր
մեղքն է, դեռ հնարավորություն չունենք ձմռանը խեղճ կովին խտացրած կեր տալ,
միայն չոր խոտ ենք տալիս: Երբ երկու կով ունենանք, հաստատ կկարողանանք կաթի
մի մասը վաճառել և եկամուտ ստանալ, նաև կենդանիների համար հավելյալ կեր
գնել: Այսօր առանց կովի գյուղում շատ դժվար է ապրել: Մենք մեծ սիրով ենք
անասնապահությամբ զբաղվում, տեսնում եք չէ՞ կենդանիներին աչքի լույսի պես ենք
պահում”:
Սամվել Վարդանյան, գյուղ Տավուշ
”Այս ծրագրի շնորհիվ ես հիմա երկու գլուխ առողջ կենդանի ունեմ: Իմ ընտանիքը
ապահովված է կաթնամթերքով, օրական 8-10լ կաթ ենք ստանում: Մյուս տարի
անպայման եկեք, այդ ժամանակ արդեն հորթիս էլ կտեսնեք՛՛:
Լիլիթ Թադևոսյան 23 տարեկան , գյուղ Գորայք
՛՛Ծրագրի շնորհիվ ես այսօր արտադրում եմ տանձի, խնձորի և դեղձի չիր,
պլանավորում եմ նաև թզի չիր արտադրել, որի պահանջարկը շատ մեծ է:
Արտադրամասում աշխատում ենք՝ ես, մայրս և քույրս: Գլխավոր խորհրդատուս,
սակայն, տատիկս է: Վաճառելու եմ չիրը Գորայքում, Սիսիանում և Երևանում: Երբ
ընդգրկվեցի այս ծրագրի մեջ, ընդամենը 22 տարեկան էի, սա մեծ հնարավորություն
էր ինձ համար, ես շատ շնորհակալ եմ: Այսօր այս փոքրիկ, սակայն շահութաբեր
բիզնեսը հնարավորություն է տալիս օգնել ընտանիքիս, և նաև հոգալ ծախսերս ՛՛,
խոստովանում է Լիլիթը:
Զաբել Առուստամյան 18 տարեկան, գյուղ Գորայք
՛՛Ամենակարևոր խորհուրդը, որ սովորել եմ այս ծրագրի բիզնես դասընթացներից, դա
այն է, որ պետք է հույսս դնեմ միայն ինձ վրա և անիրական ոչինչ չկա: Այսօր արդեն
կարողանում եմ գումար վաստակել, ինչը հաճելի զգացում է, սակայն ուսմանս
վարձը ծնողներս են հոգում: Բիզնեսի բոլոր նրբությունները սովորել եմ այս ծրագրի
դասընթացներից և արդեն պլանավորում եմ իմ հաջորդ բիզնես նախագիծը, որը կլինի
ելակի ջերմոցային արտադրությունը՛՛, անկեղծանում է Զաբելը:
Ջանոյան Արմինե, 60 տարեկան, գյուղ Գնդեվազ
՛Մասնագիտությամբ հաշվապահ եմ, իսկ ամուսինս ռազմագիտության ուսուցիչ է: 15
տարի շարունակ դասավանդել եմ տարբեր կրթական հաստատություններում: Այսօր
Գնդեվազում ամուսիններով այգի, չրանոց և բանջարանոց ունենք: Այս ծրագրի
շնորհիվ և երեխաներիս խորհրդով կարողացել ենք վերանորոգել մեր տան երկրորդ
հարկը և վերածել հարմարավետ և գեղեցիկ հյուրատան՛՛, խոստովանում է Արմինեն:
Անահիտ Եսայան, 55 տարեկան, գյուղ Գնդեվազ
՛՛Մեղվապահությունը խաղաղություն է պարգևում, ինչպես հայրս է ասում՝ մեղրի
բույրը, համն ու հոտը աստվածային ծագում ունեն: Միայն այն մարդը, ով սեր ունի
բնության հանդեպ կարող է մեղվաբուծությամբ զբաղվել՛՛, անկեղծանում է Անահիտը:
Համբարձումյան Նելլի 37 տարեկան, գյուղ Գնդեվազ
՛՛Գնդեվազում համարյա միշտ ցուրտ է, երևի այդ պատճառով է, որ հիմնականում
պատվիրում են ժիլետներ և գուլպաներ: Գործում եմ, սակայն, ամեն ինչ՝ շատ
գեղեցիկ բլուզներ, կիսաթև զգեստներ և նախշազարդ շարֆեր: Գյուղում միայն ես եմ
կարող ստանալ նմանատիպ գեղեցիկ չորս գույնանի գործվածք: Աշխատում եմ այս
կարի մեքենայի համար նախատեսված ակրիլային գունավոր թելերով, որոնք շատ
որակյալ են և գեղեցիկ: Այդ թելերը գնում եմ կամ Երևանից, կամ էլ մեր գյուղի միակ
կարի կրպակից: Մեկ բլուզի արժեքը 3000 դրամ է, իսկ զգեստի արժեքը 7000-8000
դրամ: Գործս շատ եկամտաբեր է, միայն այս շաբաթ արդեն ունեմ 3 պատվեր: Գները
հարմար են բոլորին, համեցե՜ք՛՛, պատմում է Նելլին:

Ապագա ծրագրեր

 Նոր համագործակցություններ
 Նոր գործընկերներ
 Նոր ծրագրեր
 Շարունակական բարեփոխումներ