Նվիրաբերիր արժանապատիվ և ինքնապավեն կյանք գյուղին

12000000AMD

Campaign Target

0

Donations
Donated 0%
12000000AMD to go

Նվիրաբերիր արժանապատիվ և ինքնապավեն կյանք գյուղին

Այս փաթեթը հնարավորություն կտա 20 կարիքավոր ընտանիքի տրամադրել գյուղատնտեսական ներդրումներից (կով, ոչխարներ, այծեր, խոզեր, մեղվափեթակներ, ընտանի թռչուններ) որևէ տեսակ՝ կախված այն հանգամանքից, թե ընտանիքը որ ներդրման կարիքն ունի, ինչպես նաև կտրամադրվի համապատասխան տեխնիկական աջակցություն և ուսուցում: «Հայկական գյուղը» 25000 ԱՄՆ դոլար արժողությամբ փաթեթ է:

Ծրագրի մասին

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի արդյունքում ստեղծվել են ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ՝ ներառյալ քաղաքային և գյուղաբնակ վայրերում: Հայաստանի գյուղաբնակ համայնքներում բնակչության մեծամասնությունը իրենց առօրյա ծախսերը հոգում են ի շնորհիվ անասնապահության և հողագործության միջոցով ձեռք բերված եկամտի: Գյուղաբնակ համայնքների ընտանիքների մեծամասնության եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսության միջոցով առաջացող եկամուտը հնարավորություն է տալիս հոգալ սննդամթերքի, հագուստի, կոմունալ վճարումների ծախսերը:

Կարիքավոր ընտանիքներին աջակցություն տրամադրելով՝ ծրագիրը հնարավորություն կտա այդ ընտանքիներին ապրել արժանապատիվ կյանքով՝ ունենալով պատշաճ սնունդ, հագուստ, կրթություն, ստանալով համապատասխան բժշկական ծառայություններ և այլն:

Գյուղաբնակ ընտանիքները կստանան գյուղատնտեսական ներդրում, որը կդառնա եկամտի կայուն աղբյուր, ինչպես նաև նրանց կտրամադրվի համապատասխան տեխնիկական աջակցություն և ուսուցում: