$0.000

Մեր մասին

Home / Մեր մասին

Ով ենք մենք

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել մարդկանց  կարողությունների զարգացմանն ու համայնքների հզորացմանը, ինչը կնպաստի բնակչության կյանքի որակի բարելավմանը: ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-թյան տեսլականն ուղղված է հասարակության և շրջակա միջավայրի խաղաղ, ներդաշնակ և արժանապատիվ կյանք ստեղծելուն:  ՀԿ-ը աշխատում է իր սահմանած սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքներն են՝  նորարարությունը, կոմպետենտությունը, պատասխանատվությունը, նպատակայնությունը ու իրավահավասարությունը, որոնք և ձևավորում են Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյան գործունեության անկյունաքարերը:

2004 թ-ից ի վեր Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը ՀՀ տարբեր համայնքներում իրականացնում է  զանազան ծրագրեր՝ ուղղված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, գյուղաբնակ երիտասարդների և կանանց կարողությունների հզորացմանը, գյուղական զբոսաշրջության և ձեռնարկատիրութան խթանմանը, սոցիալական ձեռնարկությունների ստեղծմանը և ձեռներեցության խորհրդատվական աջակցությանը:

«Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-նը կարևորում է համայնքային զարգացման դերն ու նշանակությունը, այդ իսկ պատճառով մենք հանդես ենք գալիս որպես համայնքային  զարգացման մոբիլիզացման և համագործակցության աղբյուր: ՀԿ-ը համագործակցում է նաև այլ կազմակերպությունների հետ`իրականացնելով  նաև իրավահավասարության լայնածավալ ծրագրեր, որտեղ կանայք և երիտասարդներն ստանում են համապատասխան  գիտելիքներ, հմտություններ և հնարավորություններ՝ ակտիվ մասնակցություն ունենալով գյուղական համայնքային կյանքի զարգացմանն ու ակտիվացմանը: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը նպաստում է ՀՀ-թյան կայուն զարգացմանը` աշխատելով հետևյալ ուղղություններով:

–   Աղքատության վերացման և բարեկեցության արժեշղթաների ստեղծում

–   Երիտասարդների և կանանց ներգրավվածություն

–   Շրջակա միջավայրի պահպանություն և կլիմայի փոփոխություն

–   Սոցիալական կապիտալ

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյան ծրագրերն ուղղված են գյուղական ընտանիքների կայուն եկամտի ստեղծմանը: ՀԿ-թյան աշխատանքը հիմնվում է ինտեգրացված ֆերմերային համակարգի վրա՝ ընդգրկելով այգեգործություն, անասնապահություն, տեխնիկական աջակցություն, մասնագիտական ուսուցում և խորհրդատվություն, մթերքի վերամշակում (կաթ, միրգ, բանջարեղեն), մշակաբույսերի արտադրություն և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործունեություն:

Մենք վստահ ենք, որ կանայք և երիտասարդներն ունեն մեծ ազդեցություն յուրաքանչյուր ազգի և պետության զարգացման գործում: Այդ իսկ պատճառով ՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ՀԿ-ը ձգտում է ստեղծել այնպիսի մի միջավայր, որտեղ երիտասարդներն ու կանայք կարող են հասարակության զարգացման գործում ունենալ իրենց ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը:

Մենք ստեղծել ենք մանկապատանեկան գյուղական ակումբների մեծ ցանց և իրականացրել ենք մի շարք կարևոր ծրագրեր: Այս ծրագրերի շնորհիվ կանայք և երիտասարդները բացահայտում են իրենց սեփական ներուժը՝ ակտիվ մասնակցություն ունենալով համայնքային կյանքի զարգացման և բարելավման գործում:

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը մտահոգ է երկիր մոլորակի մաքրության և պահպանման հարցի շուրջ: Այդ իսկ պատճառով մեր նպատակներից մեկն է ընկալելի և կիրառելի դարձնել շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման և հետագա պահպանման կարևոր հիմունքները: Շրջակա միջավայրի պահպանման և պաշտպանության մեր կարևոր քայլերից մեկն ապագա  ֆերմերներին կրթելն է՝ գյուղատնտեսական կայուն և նպաստավոր գործունեության ծավալման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ: Այս դրույթն ոչ միայն կարևոր է մեր ՀԿ-թյան համար, այլև ունի առաջնային նշանակություն և առկա է մեր բոլոր ծրագրերում:  Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը տրամադրում է գյուղատնտեսական գործունեության պատճառով վնասված շրջակա միջավայրի վերականգնման ռեսուրսներ, ինչի շնորհիվ ավելանում է նաև ագրո բիզնեսների կայունությունը:

Աղքատության և սովի վերացումը պահանջում է համայնքահեն միասնական նախաձեռնություններ: Մեր ՀԿ-թյան աշխատանքը կենտրոնացված է ՀՀ-թյան համայնքներում: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-թյունը աջակցում է հայաստանյան համայնքներին՝ ստեղծելով  ֆերմերային կոոպերատիվներ, պատանեկան և երիտասարդական խմբեր, որոնք միասին աշխատելով լուծում են բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցեր: Այս մոտեցման շնորհիվ համայնքներում առաջանում է կայուն սոցիալական կապիտալ, հետևաբար,  հզորանում և կայունանում է համայնքը:

՛՛Զարգացման Սկզբունքներ՛՛ ՀԿ-ը իրականացրել է 20-ից ավել խոշոր ծրագրեր, տարբեր միջազգային դոնորների ֆինանսավորմամբ:  Բազմամյա փորձառության և վստահության շնորհիվ, 2016 թ-ից սկսած մենք դարձել ենք Հեյֆեր միջազգային կազմակերպության  առաքելության հայաստանյան իրավահաջորդը: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը ոչ միայն շարունակելու է աշխատել Հեյֆեր միջազգային կազմակերպության ծրագրերի դերակատարների հետ (համայնքներ, կոոպերատիվներ, փորձագետներ և այլն), այլև վերահսկելու է Հեյֆեր Միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում և Վրաստանում համաֆինանսավորվող, ինչպես նաև միջազգային  համագործակցության BSB JOB 2007-2013 թթ-ին մեկնարկած YARCC և PIRT ծրագրերը:

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը շարունակում է իրականացնել Հեյֆեր Միջազգային Կազմակերպության ՀՀ-թյան 70 համայնքներում և Սևծովյան ավազանի չորս երկրներում գործող ծրագրերի մշտադիտարկման և կայուն զարգացման ամփոփիչ աշխատանքները՝ ընդգրկելով Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների մասնագետներին և երիտասարդներին:

“Զարգացման Սկզբունքներ” ՀԿ-ը պաշտոնապես գրանցվել է 2004 թ-ի փետրվարի 4-ին ՀՀ-թյան արդարադատության նախարարությունում

(գրանցման համար՝211.171.02406, վկայական՝03Ա.063474, հարկային կոդ` 01548794)   EuropeAid ID: AM-2010-FKL-1301696027;  D-U-N-S Number` 506855919: