կառուցենք

ապագան

այսօր

0
Թվականից Հայաստանում
0
Ներգրավված ընտանիքներ
0 +
Վերապատրաստվածներ

Ովքեր ենք մենք

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ը շահույթի չհետապնդող կազմակերպություն է, որը հաջողությամբ գործում է Հայաստանում 2004 թվականից։

2015 թվականից ի վեր ՀԿ-ն հանդիսանում է «Հայֆեր Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի ծրագրային իրավահաջորդ․ կազմակերպությունն աշխատել է 125 երկրներում և ԱՄՆ 38 նահանգներում` իրականացնելով սովի և աղքատության վերացմանն ուղղված ծրագրեր:

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն 2004 թվականից ի վեր հաջողությամբ իրականացնում է գյուղական համայնքների զարգացման ծրագրեր:

ՀԿ-ի նպատակը Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական զարգացումն է՝ գյուղական ընտանիքների կենսամակարդակի բարելավմանն ու գյուղական համայնքների հզորացմանն ուղղված ծրագրերի միջոցով: Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն ներդնում է փոքր ընտանեկան տնտեսություններ ստեղծելու և զարգացնելու, գյուղական կոոպերատիվներ ստեղծելու, ինչպես նաև կաթնամթերքի, մրգերի և գյուղական զբոսաշրջության արժեքային շղթաներ զարգացնելու մեջ: Այն նպաստում է կայուն գյուղական զարգացմանը՝ ստեղծելով եկամուտներ և սոցիալական կապիտալ անապահով խավերի համար, նպաստելով երիտասարդության զարգացմանն ու կանանց հզորացմանը, և բոլոր նախագծերում կիրառելով շրջակա միջավայրի համար առողջ գործելակերպ:

Մեր առաքելությունը

Առաքելություն

Մեր առաքելությունն է աջակցել մարդկանց կարողությունների զարգացմանն ու համայնքների հզորացմանը:

Տեսլական

Մենք ցանկանում ենք տեսնել աշխարհն այնպիսին, ուր բոլոր մարդիկ ապրում են ներդաշնակ ինչպես հասարակության, այնպես էլ շրջակա միջավայրի հետ:

Աջակցեք մեր ծրագրերին

Մեր ծրագրերն ուղղված են գյուղական համայնքային կյանքի զարգացմանն ու կայունացմանը: Միացե՛ք և աջակցե՛ք մեզ:

Մեր ծրագրերն ուղղված են․

ՆՎԻՐԱԲԵՐԻՐ ՔՈ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Development Principles

ՆՎԻՐԱԲԵՐԻՐ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՎԵՆ ԿՅԱՆՔ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Աջակցիր Հայաստանի գյուղաբնակ ընտանիքներին հաղթահարել աղքատությունը և դառնալ ինքնապավեն՝ նվիրաբերելով «Հայ ընտանիք» նախաձեռնությանը՝ 1500 ԱՄՆ դոլար արժողությամբ Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա կարիքավոր ընտանիքին տրամադրել գյուղատնտեսական ներդրումներից (կով, ոչխարներ, այծեր, խոզեր, մեղվափեթակներ, ընտանի թռչուններ) որևէ մի տեսակ՝ կախված այն հանգամանքից, թե ընտանիքը որ ներդրման կարիքն ունի, ինչպես նաև կտրամադրվի համապատասխան տեխնիկական աջակցություն և ուսուցում:

Development Principles

ՆՎԻՐԱԲԵՐԻՐ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՎԵՆ ԿՅԱՆՔ ԳՅՈՒՂԻՆ

Այս փաթեթը հնարավորություն կտա 20 կարիքավոր ընտանիքի տրամադրել գյուղատնտեսական ներդրումներից (կով, ոչխարներ, այծեր, խոզեր, մեղվափեթակներ, ընտանի թռչուններ) որևէ տեսակ՝ կախված այն հանգամանքից, թե ընտանիքը որ ներդրման կարիքն ունի, ինչպես նաև կտրամադրվի համապատասխան տեխնիկական աջակցություն և ուսուցում: «Հայկական գյուղը» 25000 ԱՄՆ դոլար արժողությամբ փաթեթ է: Ծրագրի մասին Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի արդյունքում ստեղծվել են ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ՝ ներառյալ

Վերջին նորություններ

HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #20

Ողջո՜ւյն մեր սիրելի HoT Ուսանողներ,  Մոտենում ենք մեր շատ սիրելի վիրտուալ քոլեջի վերջին երկու մոդուլի ավարտական շաբաթներին.Անցնող շաբաթվա ընթացքում 6-րդ Հյուրընկալության գրագիտություն մոդուլի վերջին ինտերակտիվի հյուրն էր

Ավելին »

HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #19

Ողջո՜ւյն մեր սիրելի HoT Ուսանողներ,  Ամփոփեցինք Հաղորդակցություն Օտար Լեզվով մոդուլի (այս տարի՝ անգլերեն) 10 լավագույն ուսանողներին: Խումբ 1 (A1) – Անահիտ Ռուբինյան, Նելլի ԳևորգյանԽումբ 2 (A2)

Ավելին »

HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #18

Ողջո՜ւյն մեր սիրելի HoT Ուսանողներ,  Մոտեցան մեր ամենասպասված օրերը՝ դեմառդեմ աշխատարանները: Վերջապես բոլորիդ հետ կհանդիպենք: Այս շաբաթվա աշխատարանները վարելու է #7` Ձեռներեցության Գրագիտություն մոդուլի դասավանդող Սերգեյ Թանթուշյանը: Հանդիպման վայրեր.ք.Երևան, հունվարի

Ավելին »