Development Principles

Մեր մասին


«Զարգացման սկզբունքներ»-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աշխատել մարդկանց հետ  և հզորացնել նրանց` ստեղծելու դրական փոփոխություն նրանց կյանքում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2003թ.`  մի խումբ առաջնորդների և կրթության ոլորտի առաջատար մասնագետների կողմից, ովքեր տեսնում էին հստակ գործող աշխատանքային սկզբունքների վրա հիմնված անկախ կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունը: Այդ սկզբունքներն են` կարողունակությունը, հաշվետվողականությունը, կարիքին համապատասխան ներդրումները և հավասարությունը, և կազմում են «Զարգացման սկզբունքներ»-ի գործունեության անկյունաքարերը: 

«Զարգացման սկզբունքներ»-ի տեսլականն է` հասարակության և շրջապատի հետ ներդաշնակության մեջ արժանապատիվ կյանքով ապրող մարդիկ: Կազմակերպությունը տրամադրում է որակյալ ծառայություններ, որոնք համապատասխանում են կարիքավոր մարդկանց պահանջներին: «Զարգացման սկզբունքներ»-ը հաջողությամբ իրականացրել է զարգացման մի շարք ծրագրեր: «Զարգացման սկզբունքներ»-ի ծրագրերը հիմնականում ներգրավում են հետևյալ ուղղությունները.

 

- Համայնքների զարգացում

- Շահերի պաշտպանություն` հանուն կայուն մարդկային զարգացման 

- Բնապահպանական կրթություն

- Համայնքի և անհատի առողջ ապրելակերպ

- Երիտասարդների առաջնորդության հմտությունների զարգացում

- Քաղաքացիական կրթություն և մարդու իրավունքներ

Հաշվի առնելով երիտասարդության նշանակալից դերը համայնքների և հետևաբար երկրի ապագայի կերտման հարցում` «Զարգացման սկզբունքներ»-ը ¥իր գործընկերների` EED, Բոթար և Հեյֆեր Ինթերնեյշնլ կազմակերպությունների աջակցությամբ¤ հիմնադրել է 29 ԱՅՈ մանկապատանեկան ակումբներ, որոնք գործում են Հայաստանի տարբեր համայնքներում: Այս ակումբներում գյուղաբնակ պատանիները արտադասարանային ուսուցում են ստանում գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքացիական կրթության, լրագրության, առողջ ապրելակերպի և բիզնես կրթության ոլորտներում: «Զարգացման սկզբունքներ»-ը ստեղծել է կամավորների ակտիվ ցանց, որում ներկայումս ներգրավված են ավելի քան 90 չափահաս և 2300 մանկապատանեկան տարիքի ¥ԱՅՈ ակումբների սաները¤ կամավորներ ողջ Հայաստանից:

«Զարգացման սկզբունքներ»-ի գործընկերներն են մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ, այդ թվում` Հայաստանում` «Մարդիկ հանուն առողջ ապրելակերպի» ՀԿ-ն, «Հույս և աշխատանք» ՀԿ-ն, «Սպիտակ Ֆերմեր» ֆերմերային ասոցիացիան, «Վերելք», «Երկինք», «Գորովանք», «Մեղվիկ» ՀԿ-երը, ՀայԷԿԼՕՖ հիմնադրամը և այլն, Վրաստանում` NFM ասոցիացիան, Consent IPD, ELKANA, Լեռնային Ղարաբաղում`«Վերածնված հայրենիք» ՀԿ-ն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում` TAMTF /Teach a Man to Fish/, SAC կազմակերպությունները, Գերմանիայում` EED, FAKT, Ֆրանսիայում` ESF, ԱՄՆ-ում` Հեյֆեր Ինթերնեյշնլ, 4H ինթերնեյշնլ, Լեհաստանում` Հեյֆեր Լեհաստան կազմակերպությունները:

 

«Զարգացման սկզբունքներ»-ը պաշտոնապես գրանցվել է 2004թ. փետրվարի 4-ին ՀՀ արդարադատության նախարարությունում ¥գրանցման համար` 211.171.02406, վկայական` 03 Ա.063474, հարկային կոդ` 01548794):

Help us